13:45 12 սեպտեմբերի, 2024Ցանկացած մրցանակաբաշխություն ոչ միայն հաղթողների կամ նոմինանտների մասին է, այլեւ նորաձեւության, գեղեցիկ կերպարների ու աստղային շքերթի։ MTV-ի Video Music Awards 2024-ը, որը կայացել է երեկ Նյու Յորքում, նույնպես աչքի է ընկել աստղային կերպարների բազմազանությամբ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
Միջոցառման մի քանի մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ գլխավոր՝ լավագույն տեսահոլովակի մրցանակին արժանացած Թեյլոր Սվիֆթը կարմիր գորգին ներկայացել է Dior-ի՝ 2025 թ-ի հավաքածուի զգեստով։ Այն իրենից ներկայացնում է գծավոր կորսետ ու շրջազգեստ եւ թավշյա կիսատաբատ։

Լուսանկարը՝ Angela Weiss/AFP/Getty Images
Տպավորիչ էր նաեւ երգչուհի Թայլայի կերպարը․ նա կրել է դեղին գույնի ծոպավոր զգեստ՝ Area-ի հավաքածուից, որը ներկայացվել է Նյու Յորքի Նորաձեւության շաբաթին։

Լուսանկարը՝ Andrew Kelly/Reuters
Ժապավեններն ու ծոպերը, կարծես, արդիական թեմա էին MTV VMA-ի կարմիր գորգին։ Քեթի Փերին կրել է երկու կտորից բաղկացած զգեստ՝ սպիտակ ծոպավոր տոպ եւ երկար շրջազգեստ։ Երգչուհին զգեստի միջոցով ցուցադրել է նաեւ իր հարթ որովայնը։

Լուսանկարը՝ Valerie Terranova/FilmMagic/Getty Images
Մրցանակաբաշխության հաղորդավար Մեգան Թի Սթալիոնը հետաքրքիր ձեւավորմամբ սեւ զգեստ է ընտրել, որը բաղկացած է բոդիից ու ազդրերից շարունակվող լայն շրջազգեստից։

Լուսանկարը՝ Matt Baron/BEI/Shutterstock
Սուկի Ուոթերհաուսը էլեգանտ տեսք ուներ Dolce & Gabbana-ի թավշյա զգեստով, որը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։

Լուսանկարը՝ Valerie Terranova/FilmMagic/Getty Images
Նուրբ «Ջրահարս» Հեյլի Բեյլին եւս նախապատվությունը տվել է ծոպավոր զգեստին։

Լուսանկարը՝ Kevin Mazur/Getty Images
Կամիլա Կաբելլոն նախընտրել է դասական ժանյակավոր զգեստ, իսկ որպես աքսեսուարներ՝ խաչերի կախազարդով վզնոցներ։

Լուսանկարը՝ Matt Baron/BEI/Shutterstock
Սաբրինա Քարփնթերը՝ Հին Հոլիվուդի ոճով։ Bob Mackie-ի այս զգեստը Մադոննան կրել է 1991 թ-ի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ։

Լուսանկարը՝ Matt Baron/BEI/Shutterstock