Անձնական փորձ. ինչպես քնեցի կնոջ հետ

23:09   17 հունվարի, 2014

Երբեք չեմ մտածել, որ ինձ հետ նման բան կպատահի: Ինձ, ինչպես շատ կանանց, դուր է գալիս նայել կանացի մարմնին: Բայց ոչ թե սեռական, այլ գեղագիտական տեսանկյունից: Կանացի գեղեցիկ մարմինը չի կարող ուշադրություն չգրավել, իսկ մենք՝ կանայք, այլ կանանց նայում ենք որպես պոտենցիալ հակառակորդի: Հետաքրքրությամբ, գնահատող հայացքով, իսկ հաճախ նաեւ անթաքույց նախանձով: Մենք առաջին հերթին փորձում ենք տեսնել թերությունները, թեկուզ աննշան, իսկ դրանք գտնելու դեպքում թաքուն չարախնդում ենք:

Ես միշտ այդպես եմ նայել այլ կանանց: Իհարկե, ինձ հիացրել է գեղեցկությունը, սակայն նախանձն ամեն դեպքում ներսից կրծել է ինձ: Եվ այն, ինչ կատարվեց, առաջին հերթին անսպասելի էր հենց ինձ համար:

Ես սեռական ավանդական կողմնորոշում ունեմ: Համենայն դեպս՝ մինչեւ այդ օրը ոչ մի շեղում չեմ նկատել: Ինձ միշտ դուր են գալիս եւ դուր են եկել տղամարդիկ: Սակայն Լիլիթի (նրան այսպես կոչենք) հետ հանդիպումը տակնուվրա արեց իմ սեռական աշխարհը:

Այդ միանգամից չպատահեց: Նա ինձ անմիջապես գերեց իր գեղեցկությամբ: Ինձանից բավական մեծ էր, բայց անթերի տեսք ուներ: Խնամված, սլացիկ, նորաոճ ու կանացի: Լիլիթը սեթեւեթելու արվեստին անթերի էր տիրապետում: Տղամարդկանց վրա նա մագնիսի ազդեցություն էր ունենում, քչերն են, որ կկարողանան դիմադրել նրա հմայքին:

Մենք բավական արագ ընկերացանք, միասին էինք աշխատում: Եվ որոշ ժամանակ անց անբաժան դարձանք: Լիլիթը նույնպես լեսբուհի չէ: Նա շատ երկրպագուներ է ունեցել եւ ոչ պակաս սիրեկաններ: Նա ինձ դուր էր գալիս: Սակայն այդ ժամանակ ինձ թվում էր, որ այդ պարզապես ընկերական կապվածություն է: Ամեն ինչ հանկարծակի տեղի ունեցավ, ոչ ոք ոչինչ չէր ծրագրել, նույնիսկ չէր մտածել այդ մասին:

Մի երեկո մենք գինի էինք խմում, բամբասում ու ծիծաղում: Կանացի սովորական զրույց` ոչ մի բանի մասին: Ես երաժշտություն միացրեցի եւ մենք սկսեցինք պարել, որպեսզի ոսկորները ձգվեն: Եվ նույնիսկ չհասկացա, թե որ պահին իմ շուրթերը միախառնվեցին նրա շուրթերին: Գիտակցությունս մթագնեց, կորցրեցի ինքնատիրապետումս: Ինձ ձգում էր մինչեւ այժմ չբացահայտված աշխարհ, հաճելի ջերմությունը պատեց մարմինս, բնազդս ինքն էր հուշում, թե ինչ պետք է անել: Կիրքը պատել էր երկուսիս, մենք չէինք կարողանում կանգ առնել եւ չէինք էլ ուզում: Նրա ցածր տնքոցները, շշուկը, գրգռվածությունից մթագնած հայացքն ինձ խելքահան էին անում: Երեկոն եւ հաջորդող գիշերը կրքոտ էին ու անմոռանալի…

Այս փորձի մեջ ինձ ամենից շատ գրգռում էր ինքս ինձ զգալու զգացողությունը: Ես ինձ տղամարդ էի զգում: Շոյում ու համբուրում էի նրան այնպես, ինչպես կուզեի, որ ինձ շոյեր ու համբուրեր տղամարդը: Եվ նրա նկատմամբ այդ իշխանության զգացումը, ավելի ճիշտ՝ նրա մարմնի նկատմամբ, ամենից շատ էր խենթացնում: Իհարկե, այդ երեկո ես լեսբուհի չդարձա: Այդ հանկարծակի կիրք, որը բացատրություն չունի: Իսկ եթե անգամ ունի, ո՛չ ես, ո՛չ էլ նա չենք ուզում իմանալ:

Այդ էրոտիկ արկածը բացեց իմ սեքսուալության այլ կողմը, որի մասին մինչ այդ պատկերացում չունեի: Ու թեեւ ես հիմա Լիլիթի հետ չեմ շփվում՝ այդ դեպքի հետ ընդհանրապես կապ չունեցող պատճառով, համոզված եմ, որ նա, ինչպես եւ ես, երբեմն հիշում է այդ տարօրինակ երեկոն ու նրա զգայուն շուրթերին խորհրդավոր ժպիտ է իջնում…

Էմմա Օ.



© NEWS.am STYLE