16:35 14 սեպտեմբերի, 2024Tiffany & Co.-ն Ֆարել Ուիլյամսի հետ համագործակցությամբ ներկայացրել է նոր մոդելներ իր Tiffany Titan հավաքածուից։

Նորույթը համատեղում է փայլուն մարգարիտները 18 կարատանոց ոսկու եւ շողշողացող ադամանդների հետ: Երգիչը, ով նաեւ Louis Vuitton-ի տղամարդկանց շարքի կրեատիվ տնօրենն է, ի սկզբանե շարքը թողարկել է անցյալ տարվա մայիսին, իսկ այժմ այն ընդլայնել է այս նմուշներով, որոնք ծովի թեմայով են:

«Հավաքածուի ոգեշնչումը գալիս է ջրի հետ իմ կապից. իսկ հավաքածուի «Տիտան» անվանումը ոգեշնչված է ծովերի տիրակալ, Ատլանտիդայի թագավոր Պոսեյդոնից: «Ատլանտիդան նաեւ այն համայնքի անունն է, որտեղ ես մեծացել եմ Վիրջինիա Բիչում»,-բացատրել է Ուիլյամսը: «Ճապոնիայում կարծում էին, որ մարգարիտները ստեղծվել են առասպելական ջրային արարածների արցունքներից. այնպես որ ես, բնականաբար, անդրադարձա այս միֆին՝ ջրի հետ այդ կապն արտահայտելու համար»:
Վերջին նմուշները ներառում են վզնոցներ, ապարանջաններ, ականջօղեր եւ մատանիներ՝ 11 մմ-ից ավելի մարգարիտներով: