Տրանսգենդեր կանանց «Միսս Սթար» միջազգային գեղեցկության մրցույթին առաջին անգամ կմասնակցի Հայաստանի ներկայացուցիչը

22:16   15 սեպտեմբերի, 2024

Հայաստանի ներկայացուցիչն առաջին անգամ կմասնակցի տրանսգենդեր կանանց Miss Star միջազգային գեղեցկության մրցույթին։ Այս տարի Հայաստանը մրցույթին կներկայացնի տրանսգենդեր կին Դիանա Ղզրոյանը։

View this post on Instagram

A post shared by MISS STAR INTERNATIONAL (@misstransstarinternational)

«Իմ կյանքում տեղի է ունեցել մի շատ մեծ իրադարձություն, որը կարելի է ասել եղել է իմ կյանքի մեծ երազանքներից մեկը։ Առաջին անգամ Հայաստանը մասնակցելու է Miss Star International գեղեցկության մրցույթին, որը տեղի է ունենալու 2024 թվականի դեկտեմբերին` Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, և մեր երկիրը մեծ պատվով ներկայացնելու եմ ես:

Անչափ ուրախ եմ և հպարտ, որ ստանձնել եմ այս պարտականությունը: Քանի որ սա ոչ միայն մրցույթ է, այլ նաև հնարավորություն` այդպիսի լայն հարթակից բարձրացնելու իմ ձայնը ընդդեմ խտրականության և անհավասարության։

Ինձ անհրաժեշտ է ձեր աջակցությունը, որպեսզի վստահ ներկայանամ մրցույթում»,- Facebook-ում գրել է Դիանան:

View this post on Instagram

A post shared by (@dinul_7777)

Miss Star International-ը (նախկինում Miss Trans Star International) գեղեցկության մրցույթ է տրանսգենդեր կանանց համար: Այն առաջին անգամ անցկացվել է 2007 թվականին Մադրիդում։ Հաղթողը ստանում է թագ և դրամական մրցանակ։



© NEWS.am STYLE