Սալմա Հայեկը «տանը վերջին անգամ է նշում դստեր՝ Վալենտինայի ծննդյան օրը»

12:11   23 սեպտեմբերի, 2024

Սալմա Հայեկը դստեր՝ Վալենտինայի 17-ամյակը նշել է հուզիչ շնորհավորանքով՝ մի շարք լուսանկարներ հրապարակելով։

Գրառման մեջ ներկայացված է տեսանյութերի եւ լուսանկարների հավաքածու, որոնք ցուցադրում են Վալենտինային վաղ մանկությունից:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Salma Hayek Pinault (@salmahayek)

Լուսանկարներից մեկում Վալենտինան նստած է մեքենայի հետեւի նստարանին կատվի մռութիկով, մյուսում նա ծամածռություն է անում պլաստիկե ժանիքներով։ Երրորդը ներկայացնում է նրա արկածասիրությունը. նա ծառ է բարձրանում։

«Իմ փոքրիկի վերջին ծննդյան օրը տանը։ Ես արդեն բաժանման տագնապ ունեմ, նա ստիպում է ինձ ծիծաղել ամբողջ օրը, սովորեցնում է ինձ շատ բաներ, մոտիվացնում է ինձ, ոգեշնչում շատ առումներով, ստիպում ինձ, որ պարել ցանկանամ, երգեմ եւ  ճաշ եփեմ, եւ կյանքն այնքան հետաքրքիր է դարձնում։ Ես քեզ այնքան շատ եմ սիրում, Վեյլ»,-գրառումը մակագրել է Սալման։



© NEWS.am STYLE