Ջեյմս Բոնդի երկրպագուները կարող են համալրել իրենց հավաքածուն գործակալ 007-ի Aston Martin DB5 ոսկեզօծ մեքենայով

20:31   24 սեպտեմբերի, 2024

Ջեյմս Բոնդի երկրպագուները այժմ կարող են համալրել իրենց հավաքածուն գործակալ 007-ի Aston Martin DB5 ինքնատիպ, ոսկեզօծ մեքենայով։

«Գոլդֆինգեր» կուլտային ֆիլմի 60-ամյակի պատվին Agora Models-ի մասշտաբային մոդելների բրիտանացի հայտնի ստեղծողները թողարկել են լեգենդար Aston Martin DB5-ի մոդելը՝ պատված 24 կարատ ոսկով։ Ընդամենը յոթ նմուշով սահմանափակված ոսկեզօծ մոդելը՝ 1։8 մասշտաբով, վաճառքի կհանվի հոկտեմբերի 5-ին, ի պատիվ Ջեյմս Բոնդի օրվա։ Հենց 1962թ. հոկտեմբերի 5-ին է ցուցադրվել առաջին ֆիլմը 007-ի մասին՝ «Դոկտոր Նոուն»։

астон1.jpg (49 KB)

Ոսկե մասշտաբային մոդելը առավելագույն կատարելությամբ փոխանցում է Ջեյմս Բոնդի DB5-ի անգամ ամենափոքր դետալները։ Այն ունի գաջեթների մեծ մասի փոքրագույն տարբերակներ, որոնք Բոնդի մեքենան ինքնատիպ զիլ են դարձրել, ներառյալ աշխատանքային կատապուլտացնող նստելատեղը, պտտվող համարանիշը եւ անգամ զրահապատ վահանը։

астон2.jpg (51 KB)

Մոդելն ունի նաեւ գնդացիրներ, որոնք  դուրս են թռչում լույսերի տակից եւ կրակոցների ձայնային էֆեկտներ են արձակում, ինչպես նաեւ յուղի շիթեր, որոնք ցայտում են հետեւի լույսերից։ Ամեն բան՝ թափքից մինչեւ վառելիքի բաքի փականը, պատված է 24 կարատանոց ոսկով։

астон3.jpg (58 KB)

Ոսկեզօծումը կատարվել է ձեռքով Մեծ Բրիտանիայի Սուրբ Պողոսի Դրամահատարանում։ Բոլոր յոթ միավորները անհատական համարակալման կենթարկվեն՝ 001-ից մինչեւ 007։ Ինչ վերաբերում է գնին, ապա ոսկեզօծ մասշտաբային մոդելը կարժենա 24 999 ֆունտ սթեռլինգ, (մոտ 33 000 դոլար)։ Թեեւ պատվերները կարելի է տեղադրել հոկտեմբերի 5-ից, Agora-ն հայտնել է, որ մատակարարումներն սկսվելու են մինչեւ 2025թ. ամառ։



© NEWS.am STYLE