Հռոմեական Դիանա աստվածուհին դարձել է Dior-ի գարուն-ամառ 2025 հավաքածուի մուսան

19:23   25 սեպտեմբերի, 2024

Մարիա Գրացիա Կյուրին ներկայացրել է Dior-ի գարուն-ամառ 2025 հավաքածուն։ Ցուցադրության համար Կյուրին պոդիումը վերածել է 70 մետրանոց հրաձգարանի՝ նետ ու աղեղի համար, որտեղ իտալացի պերֆորմանսիստ-նկարիչ Սագ Նապոլին նետով կրակում է մոդելների հետ միասին։

ди.jpg (71 KB)

Ցուցադրության գովազդում, որը ոգեշնչում է քաղել պատմությանը հայտնի ականավոր կանանցից, Կյուրին ուսումնասիրել է Լուվրը իր կուրատոր Լյուդովիկ Լոժիեի հետ միասին։ Վերսալի Դիանան՝ որսի հռոմեական աստվածուհու մարմարե քանդակը, դարձել է նրա նոր մուսան։

ди1.jpg (73 KB)

Երբ Կյուրին եւ Լոժիեն, խոսելով նրա նշանակության մասին, նաեւ նշել են նրա հագուստի ունիվերսալությունն ու պատմական կարեւորությունը, ուստի զարմանալի չէ, որ հավաքածուում այդքան մեծ ուշադրություն է հատկացվել այդպիսի ուրվագծերին։

ди2.jpg (63 KB)

Սակայն պոդիոմում հղումներ են կատարվել ոչ միայն ավանդական հանդերձներին, այլեւ նրա բնական ատլետիկությանը։

ди3.jpg (63 KB)

Երեկոյան զգեստը նախկինի պես առկա է, բայց նախընտրությունը տրվել է ազատ ձեւերին։ Այնպիսի դետալներ, ինչպիսին են մոտոբաճկոնը, վարորդական ձեռնոցները եւ վանդակավոր հնարքները, ցուցադրել են Ֆորմուլա 1-ի ազդեցությունը, որն աշխուժություն է հաղորդել մոնոխրոմ գունային ներկապակին։

ди4.jpg (69 KB)

Կյուրին ձգտել է «նորաձեւությունը վերադարձնել նրա ակունքներին եւ ընդգծել մարմնի եւ հագուստի կապը»։

ди5.jpg (70 KB)

Dior-ը հավաքել եւ վերիմաստավորել է արխիվային կտորները՝ սկսած «Amazone» տան զգեստից, որը Քրիստիան Դիորն առաջին անգամ ստեղծել է 1951-1952 թթ. աշուն-ձմեռ հավաքածուի համար։

ди6.jpg (63 KB)



© NEWS.am STYLE