Ջեյմս Բոնդի նմանակը հայտնվել է Լոնդոնում

21:42   15 նոյեմբերի, 2012

Ջեյմս Բոնդի մասին ֆիլմի հերոսների նմանակները ցուցադրվել են Լոնդոնի Մադամ Տյուսոյի մոմե ֆիգուրների թանգարանում, հաղորդում է Visit Britain տուրիզմի հարցերով բրիտանական վարչությունը։ «Դենիել Քրեյգն ու Ջուդի Դենչը յուրատեսակ հագուստով են, եւ նոր դրամատիկ կոմպոզիցիա են կազմել թանգարանի վերջերս ձեւափոխված կինոանկյունում», - նշված է հաստատության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Դենիել Քրեյգի ֆիգուրան Թոմ Ֆորդ մոդելյորից մուգ-կապույտ սմոքինգով է, սպիտակ երնաշապիկով եւ սեւ թիթեռնաձեւ փողկապով։ Նրա խորհդավոր ղեկավար «Մ» Ջուդի Դենչը Armani- ի սեւ կոստյումով, մետաքսե բլուզով եւ մոխրագույն թիկնոցով է։ Կոմպոզիցիան լրացնում են 007 լոգոտիպը եւ ատրճանակի փողի պատկերը։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին էկրան բարձրացած «007. կոորդինատները՝ Սքայֆոլ» ֆիլմը դրամարկղային հավաքների ռեկորդ է սամանել մի շարք րկրներում եւ արդեն բոնիդիանայի ամենադրամարկղային ֆիլմն է համարվում։



© NEWS.am STYLE