«Բալետներ». անփոխարինելի կոշիկ՝ կանանց եւ աղջիկների համար

15:00   19 հունվարի, 2014

«Բալետներն» անփոխարինելի են աշխատանքային կամ ուսանողական հագեցած օրերի համար: Դրանք անչափ հարմարավետ են, նուրբ եւ կանացի: Դրանք կարող եք կրել ինչպես կարճ զգեստների, դասական տաբատների, լեգինսների, այնպես ել շորտերի, ջինսերի եւ կիսաշրջազգեստների: Էլ ի՞նչ է պետք գերզբաղված աղջիկներին՝ երջանկության համար: Եկեք տեսնենք, թե գարնանային սեզոնի համար դիզայներներն ինչ են առաջարկում:

Անկախ նորաձեւության միտումներից, «բալետները» միշտ արդիական են՝ շնորհիվ իրենք հարմարավետության: Ու չնայած այս տարի առավել նորաձեւ են սրաքիթ կոշիկները, սակայն «բալետների» դեպքում կարող եք ընտրել ինչպես սուր քթով, այնպես էլ կլոր քթով տարբերակներ:

2014 թվականի «բալետները» կարված են ամենատարբեր նյութերից՝ բնական եւ արհեստական կաշի, զամշ, ժանյակ եւ այլն:  Գույներից նախապատվությունը տվեք վառ եւ գունեղ երանգներին:


Մետաղյա աքսեսուրաներով, քարերով եւ հետաքրքիր նաշխերով «բալետները» նույնպես կարող են տեղ գտնել ձեր զգեստապահարանում:


«Բալետները» հիմնականում տափակ են լինում, սակայն մի փոքր կրունկը չի խանգարի եւ էլ ավելի կընդգծի ձեր ականցիությունը:



© NEWS.am STYLE