Լոնդոնում բացվել է գործակալ 007-ի՝ Ջեյմս Բոնդի բարը

12:27   29 սեպտեմբերի, 2024

Լոնդոնում բացվել է գործակալ 007-ի՝ Ջեյմս Բոնդի բարը։ Այս վայրը հանդիսանում է գաղտնի գործակալ Յան Ֆլեմինգի ժառանգության վկայությունը, եւ այն համագործակցում է Բոնդի բազմաթիվ սիրելի բրենդների հետ, որպեսզի աշխուժացնի հորինված կերպարը, տեղեկացրել է Robb Report-ը։

Երբ դուք անցնում եք Burlington Arcade-ով, ձեր գլխավերեւում կախված են ձեռագործ երեք քանդակներ՝ ոգեշնչված Aston Martin DB5-ից, իսկ ձեր ոտքերի տակ ֆիրմային գորգն է՝ ֆիլմի հայտնի նախադասություններով։ Ներսում դուք կգտնեք երկու բար Բոնդի ոճով, ֆիրմային կոկտեյլներով, որոնք ներառում են Belvedere-ի, Blackwell Rum-ի, Champagne Bollinger-ի եւ Macallan-ի լավագույն ոգելից ըմպելիքները, ձայնն ապահովում է Bowers & Wilkins-ը։

Ձեզ սպասում է Բոնդի իրերի իսկական տոնակատարություն՝ կապված հանրահայտ ֆիլմի հետ, որոնք կարող են դուր գալ լուրջ հավաքորդներին։ Այնպիսի իրեր, ինչպիսին են Օջոբայի գլխարկը, Ֆորտ Նոքսի ոսկե ձուլակտորը,Գոլդֆինգերի գոլֆի կոշիկները եւ աչք-ժամացույցը նրա մասնավոր ինքնաթիռից, ներկայացված են ամենուրեք։ Դրանց մի մասը  մինչ այժմ երբեք հրապարակայնորեն ներկայացված չի եղել։ Առաջին հարկում դուք կգտնեք էքսկլյուզիվ իրեր՝ գնելու համար, այդ թվում Ջեյմս Բոնդի 2024թ. ադվենտ-օրացույցի սահմանափակ քանակություն։

Նրանք, ովքեր կցանկանան տուն տանել ինչ-որ առանձնահատուկ մի բան, կարող են գնել Macallan 60th Anniversary Decades վիսկիի սահմանափակ քանակությունից, իսկ ստացված միջոցները կտրամադրվեն բարեգործությանը։ Կամ եթե ձեր սրտին ավելի հարազատ են արվեստի իրերը, վաճառքի է հանվել Fabergé's Octopussy հավաքածուն, որը ներառում է ձեռագործ Ֆաբերժե ձուն՝ թողարկված սահմանափակ քանակությամբ։

Բոնդը հայտնի է ոչ միայն իր սխրանքներով, այլեւ ժամացույցների իր հավաքածուով։ Եվ թեեւ դուք չեք կարող դրանք տանել ձեզ հետ, ցուցահանդեսում ներկայացված են մի քանի Omega ժամացույցներ՝ Ջեյմս Բոնդի միակ երկու տարբերակները՝ պատրաստված դեղին ոսկուց։



© NEWS.am STYLE