«Կատարյալ զույգ» սերիալը կամ՝ հանեք ձեր սպիտակ վերարկուն

21:10   29 սեպտեմբերի, 2024

«Կատարյալ զույգը» այս աշնան ամենասպասվող սերիալներից է։ Դերասանական կազմի հիմքը՝ Նիքոլ Քիդման, Լիվ Շրայբեր, Դակոտա Ֆանինգ, Իզաբել Աջանի եւ շատ ուրիշներ. շատ լակոնիկ են հավաքված դերասանները։

Ամբողջ սերիալը ոչ բարդ մաթեմատիկական խնդիր է բազմաթիվ պայմաններով։

пара1.jpg (64 KB)

Տրված է․ ամառանոցային կղզի, որտեղ հարսանիք է տեղի ունենում։ Փեսացուն հարուստ ընտանիքից է, իսկ հարսնացուն՝ համեստ ընտանիքից, աշխատում է կենդանաբանական այգում։ Նախահարսանեկան ընթրիքից հետո հերոսները գտնում են հարսնացուի ընկերուհու մարմինը։

Գտնել. ո՞վ է սպանել հարսնացուի ընկերուհուն եւ ինչո՞ւ։ Սպանության հետաքննությունը դառնում է սյուժեի գլխավոր շարժիչը։ Կասկածի տակ է ընկնում ամեն ոք, սկսվում է հանդիսության բոլոր մասնակիցների գաղտնիքների բացահայտումը։

пара2.jpg (58 KB)

Լուծում. տեղի շերիֆը սկսում է հետաքննել սպանությունը՝ հընթացս ուսումնասիրելով բոլոր հերոսներին։ Մակերես են դուրս գալիս ընտանիքի անդամների կյանքի նոր մանրամասներ, հյուսվում են ինտրիգներ, եւ տպավորություն է ստեղծվում, թե ինչ է թաքնված հարուստների սրտերում։

Պատասխան. արդեն չորրորդ սերիայում հասկանալի է դառնում, թե ով է մեղավոր, բայց՝ առանց սփոյլերների։ Լավ նորություն. սյուժեն ձգձգված չէ եւ թույլ չի տալիս հանդիսատեսին շատ ձանձրանալ՝ դիտելով կերպարների շքեղ կյանքի ատրիբուտները։

пара3.jpg (65 KB)

Քիդմանը (Գրիր) եւ Շրայբերը (Թագ) խաղում են ամուսնացած զույգի՝ փեսացուի ծնողների դերերը։ Գրիրը հարուստ արիստոկրատուհի է, որը կարծում է, որ հարսնացուն իր որդուն «հարմար» չէ։ Թագը՝ Գրիրի ամուսինը, ալֆոնս է եւ ավարա, որը սիրավեպեր է պտտեցնում կնոջ թիկունքում, մի ձեռքին վիսկիի գավաթն է, մյուսին՝ խոտը։

пара4.jpg (95 KB)

Սյուժեի հիմքում սպանության հետաքննությունն է, որը կատարվել է հանդիսության նախօրեին, բայց պատմությունը բացում է «հարուստ կյանքի» բոլոր հմայքները՝ լի կեղծավորությամբ, ինտրիգներով, սնափառությամբ, ագահությամբ եւ կեղծ ժպիտներով։ Ցուցադրական շքեղությունը կոչված է ցույց տալու արտաքին շերտը, որի հետեւում թաքնված է ընտանիքի ոչ բարդ, բայց խճճված պատմությունը։ Դասային անհավասարության թեման բացահայտվում է հետաքննությանը զուգընթաց, որը վերածվում է ինտրիգների մեծ թնջուկի բացահայտման, որոնցով կապված են բոլոր մասնակիցները։

пара6.jpg (38 KB)

Չի կարելի չնշել դերասանական կազմի հաջող ընտրության, ինչպես նաեւ Netflix-ի՝ աչքի համար հաճելի երկու հիմնական գործիքները։ Ի վերջո, դիմակները պատռվում են, եւ մենք իմանում ենք մասնակիցներից յուրաքանչյուրի արատների մասին։

Ինչպես եւ սիրում է Netflix-ը, շքեղ շապիկի պատկերը պահպանված է։ Այն ընդամենը ուղղված է սպանության հետաքննությանը։ Ի դեպ, ավելորդ չէ ասել, որ սերիալը նկարահանվել է ըստ Էլին Հիլդեբրանդի վեպի, եւ սերիալը բնագրից քիչ բանով է տարբերվում, բայց հարուստ ընտանիքի ինտրիգներին հետեւելը դառնում է զվարճալի զբաղմունք դիտողների համար, որոնք ուսումնասիրում են տեղի ունեցողը անվտանգ հեռավորությունից՝ իրենց համար կրկնելով. «Այ, մենք այդպիսին չենք»։

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE