Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Հռիփսիմե Հակոբյանի եւ Մարտին Մկրտչյանի որդին՝ Լեո Մկրտչյանը

21:36   28 սեպտեմբերի, 2024

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը։ Այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել: Տեղի եւ միջազգային լավագույն մասնագետներից բաղկացած փորձագիտական խմբի որոշմամբ լավագույնն է ճանաչվել 10-ամյա Լեոն, գրված է Առաջին ալիքի ինստագրամյան էջի հայտարարության մեջ։ 

Նա մեծացել է երգիչների ընտանիքում եւ երգել սկսել է խոսելուն զուգահեռ՝ դեռ 8 ամսականից:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Armenian Public TV (@armpublictv)

«Մանկական Եվրատեսիլին» մասնակցելը Լեոյի մեծ երազանքն է եղել. «Ես շատ եմ սիրում իմ երկիրն ու երաժշտության աշխարհը. եւ հենց երգով միջազգային բեմում Հայաստանը ներկայացնելն ինձ համար հաճելի է, միեւնույն ժամանակ՝ շատ մեծ պատասխանատվություն: Ես հավատում եմ իմ երազանքներին. վստահ եմ՝ եթե բոլորս մարդ ենք ծնվել, ուրեմն հավասար ուժեր ունենք նվաճելու աշխարհը»:

Հայաստանյան պատվիրակի մրցութային երգը և տեսահոլովակը կհրապարակվեն շուտով:



© NEWS.am STYLE