Հոլլի Բերին ցուցադրել է թևատակերի կեղծ մազերը՝ իր «Never Let Go» ֆիլմի կուլիսային լուսանկարներում

15:05   30 սեպտեմբերի, 2024

Հոլլի Բերին Instagram-ում հրապարակել է իր նոր՝ «Never Let Go» ֆիլմի կուլիսային կադրերը:

58-ամյա դերասանուհին պատմում է կերպարի կերպարանափոխվելու համար կատարած կոսմետիկ փոփոխությունների շարքի մասին։ Դրանք ներառում էին թեւատակերի կեղծ մազեր, տարբեր պարիկներ և կեղծ դաջվածքներ:

View this post on Instagram

A post shared by Halle Berry (@halleberry)

«Մայրը ստեղծման փուլում է», - գրել է Բերին՝ հավելելով, «Ամենադժվար կերպարներից մեկը, որը ես հաճույքով եմ մարմնավորել: #NeverLetGo-ն աշխարհի բոլոր կինոթատրոններում է։

Գրառումն այժմ հավաքել է ավելի քան 100,000 հավանում:

 



© NEWS.am STYLE