14:14 18 հունվարի, 2014Ուկրաինական «Ձայն» նախագծի եզրափակչի մասնակից Արսեն Միրզոյանը հանուն ուկրաինական երգչուհու լքել է ընտանիքն ու երկու երեխաներին: Ըստ Ivona-ի, Միրզոյանը կնոջից հեռացել է ուկրաինական 32-ամյա երգչուհի Տոնյա Մատվիենկոյի՝ Ուկրաինայի ժողովրդական արտիստուհի Նինա Մատվիենկոյի դստեր հետ սիրավեպի պատճառով:
Հաղորդվում է, որ նրանք միասին երգում են, միասին մասնակցում հանրային միջոցառումների, միասին հանգստանում են:

Տոնյա Մատվիենկո
Իրենց կապի մասին նորությամբ Արսենն ու Անտոնինան լրագրողներին ցնցել են Բուկովելում: Համատեղ ձմեռային արձակուրդն ամուսնալուծված Տոնյան ու դեռեւս ամուսնացած Արսենը վաղուց էին ծրագրել: Երկուսն էլ գոհ ու երջանիկ են: Միայն շփոթվում են, երբ խոսք է բացվում Միրզոյանի կնոջ մասին:

«Դե՝ մենք նորմալ մարդիկ ենք, այս էլ նորմալ է, նման բաներ լինում են: Կնոջս հետ այդ մասին խոսել ենք, քննարկել: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի, եւ մենք, ամեն դեպքում, նորմալ ընկերներ կմնանք»,- մեկնաբանել է Միրզոյանը:
Արսենը վստահեցնում է, որ Աննան իր դավաճանությունը ներել է: Սակայն ամուսնու նոր սիրելիին՝ Տոնյա Մատվիենկոյին, դեռեւս չի ընդունում: Կնոջ՝ Աննայի հետ պաշտոնապես ամուսնալուծվել եւ Տոնյայի հետ ամուսնանալ Միրզոյանն առայժմ չի պատրաստվում: Ասում է՝ ամուսնական երկրորդ երդումը տալու համար դեռեւս վաղ է: Միակ բանը, որ խոստանում է, որդիների մասին չմոռանալն է:
Միրզոյանը կնոջ հետ
