Z սերնդի կանայք բախվում են «կույս լինելու ամոթին»

22:35   1 հոկտեմբերի, 2024

Z սերնդի կանայք բախվում են «կույս լինելու ամոթին», ասվում է Lovehoney սեռական առողջության ապրանքանիշի հետազոտության մեջ:

Ըստ այս հետազոտության՝ «18-24 տարեկան յուրաքանչյուր հինգերորդ աղջկան որպես վիրավորանք կույս են անվանել»։ Երիտասարդ կանանց 43%-ը նաեւ հայտնել է, որ իրենց «պոռնիկ» են անվանել: 

Սեռական առողջության փորձագետ Սառա Մուլինդվան խորհուրդներ է տալիս, թե ինչպես ինքնավստահ զգալ խարանի դեպքում:

 «Ձեր սեքսուալությունը բացահայտելու ճիշտ կամ սխալ ձեւ չկա: Կարեւորն այն է, որ դա ձեր ընտրությունն է. անկախ նրանից՝ ցանկանում եք սպասել, թե վայելել բազմաթիվ զուգընկերների՝ երկու տարբերակներն էլ գոյություն ունենալու իրավունք ունեն: Ընդհանուր համաձայնությունն այն է, որ երիտասարդներն ավելի բաց են սեքսի հարցում, ուստի հետազոտության որոշ արդյունքներ մտահոգիչ են, բայց ոչ ճակատագրական»,-ասում է նա:

«Մարդիկ պետք է իրենց մարմնի եւ սեռական առողջության վերաբերյալ այնպիսի որոշումներ կայացնեն, որոնք ճիշտ են իրենց համար, անկախ նրանից՝ դա ձեր առաջին անգամն է, թե հարյուրերորդը: Խոսքն այն մասին է, որ համոզված լինես՝ արդյոք դու վստահություն ունե՞ս բաց շփման, սահմանները հարգելու եւ անվտանգ ընտրություն կատարելու համար, հատկապես, երբ մտնում ես բոլորովին նոր միջավայր»:



© NEWS.am STYLE