22:22 1 հոկտեմբերի, 2024Ամերիկացի հայտնի երգիչ Ջեյսոն Դերուլոն բացօթյա համերգով ելույթ կունենա Երեւանում։ Երգչի համերգը նախատեսված է հոկտեմբերի 4-ին՝ Հանրապետության հրապարակում, WCIT2024/Digitec-ի բացման արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում են միջոցառման ինստագրամյան էջում։
Посмотреть эту публикацию в Instagram
Հաղորդագրության մեջ նշվում է, որ երեկոն կենդանի նվագակցությամբ կբացի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Համերգի սկիզբը՝ 19:30-ին, մուտքն ազատ է։