Pink Floyd-ը 400 միլիոն դոլարով վաճառեց իր ձայնագրված երաժշտության կատալոգը Sony Music-ին

16:12   3 հոկտեմբերի, 2024

Բրիտանական Pink Floyd ռոք խումբը 400 միլիոն դոլարով վաճառել է ձայնագրված երաժշտության իր կատալոգը, դրա անվան և նմանության իրավունքները, Sony Music-ին։

Աղբյուրները Variety-ին հայտնել են, որ լեգենդար ռոք խումբը համաձայնության է եկել խմբի անդամների միջև տասնամյակներ շարունակվող ներքին վեճերից հետո: Պարբերականի համաձայն՝ այս գործարքը ներառում է միայն ձայնագրված երաժշտության իրավունքները, բայց ոչ երգերի հեղինակային իրավունքները։

Pink Floyd-ի երաժշտական կատալոգը ժամանակակից երաժշտության մեջ ամենաարժեքավորներից մեկն է այնպիսի ալբոմներով, ինչպիսիք են Dark Side of the Moon, The Wall, Wish You Were Here, Animals, Meddle, Piper at the Gates of Dawn” և “More” ալբոմները:

Pink Floyd-ը ստեղծվել է Լոնդոնում 1960-ականների կեսերին և օգնել է ձևավորել բրիտանական հոգեմետ բեմը՝ նախքան 1970-ականների ազդեցիկ ալբոմների թողարկումը, ինչպիսիք են «The Dark Side of the Moon», «Wish You Were Here» և «The Wall»:

 



© NEWS.am STYLE