«Դեպի ճամբար. հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը (ֆոտո/վիդեո)

13:25   4 հոկտեմբերի, 2024

Ի՞նչը կարող է համախմբել միմյանցից տարբեր դեռահասներին մեկ գաղափարի շուրջ. իհարկե, ընդհանուր պայքարը հանուն իրենց ընկերոջ փրկության: «Դեպի  ճամբար. հատուկ ջոկատ» նոր գեղարվեստական ֆիլմը տարբեր բնավորոթյունների տեր ճամբարականների մասին է, որոնք համալրելով հատուկ ջոկատայինների շարքը, մի պահ մոռանում են իրենց անձնական նպատակների մասին՝ ցուցադրելով իրենց լավագույն կողմերը՝ ընկերասիրությունը, միասնականությունն ու կամքի ուժը: Այս ամենին, իհարկե, հասնում են դժվար ու հետաքրքիր փորձությունների շնորհիվ, որոնցով հագեցած է ֆիլմը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Համանուն հայտնի սերիալի հիման վրա նկարհանված ֆիլմի պրեմիերան կայացավ հոկտեմբերի 4-ին՝ «Կինոմոսկվայում»: Այս պատմությունը տարբերվում է սերիալում ներկայացված սյուժետային գծից, այնպես որ՝ այն կարող են դիտել եւ հասկանալ, նույնիսկ, նրանք, ովքեր դեռեւս չեն դիտել սերիալը: Նախագծի պրոդյուսեր եւ դերասան Գրիգոր Դանիելյանի խոսքով՝  վաղուց ունեին գեղարվեստական ֆիլմ նկարահանելու ցանկություն, «բայց, թե ինչ՝ շատ մեծ հարց էր»: 

image00008-1.jpeg (6.15 MB)

«Մի օր նստեցինք ու մտածեցինք՝ գուցե ֆիլմ նկարենք «Դեպի ճամբար» նախագծի հիման վրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ նախագիծը տարիների ընթացքում կայացել է, սիրվել է թե փոքրերի, թե մեծերի կողմից: Որոշումն իրականում շատ արագ է եղել, երկար-բարակ չենք մտածել, բոլորս միանգամից հավատացել ենք գաղափարին ու անցել գործի»,-NEWS.am STYLE-ին ասաց պրոդյուսերը:

image00004-1.jpeg (5.54 MB)

Գրիգոր Դանիելյանը Գարիկ Սեփխանյանի ու Սարգիս Կալպակյանի հետ միասին հանդիսանում է նաեւ սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը Կարեն Ամյանն է: Հեղինակների խոսքով՝ իրենք կարեւորել են, որ երեխաներին ուղղված ասելիքը հնարավորինս մաքուր ու պարզ լինի, չպարունակի վուլգար բառապաշար եւ բռնության տեսարաններ. որոշ դրվագներում երեխաները ստիպված են լինում պատժել հանցագործներին, բայց, նույնիսկ, այդ կադրերում չեք տեսնի դաժան դրսեւորումներ:

image00010-1.jpeg (3.30 MB)

«Դեպի ճամբար. հատուկ ջոկատ» ֆիլմում առանցքային դերերով հանդես են գալիս նաեւ Ռաֆայել Երանոսյանը, Գարիկ Սեփխանյանը, Լեւոն Հարությունյանը, Մարիամ Ալեքսանյանը, Լիլի Էլբակյանը, Սամվել Թոփալյանը, Սուրեն Թումասյանը, Վաչե Երիցյանը, Վահագն Գալստյանը, Յուլիա Ֆինկը, Լիլիթ Սարգսյանը, Հռիփսիմե Ելինյանը, Տիգրան Գյուլումյանը եւ այլք:

image00012.jpeg (5.79 MB)

Ինչ վերաբերում է «Դեպի ճամբար» սերիալի շարունակությանը՝ Գրիգոր Դանիելյանը նշեց. «Սերիալը կշարունակվի, թե ոչ, դա այլ հարց է, բայց եթե մենք անցել ենք գեղարվեստական ֆիլմի դաշտ, կարծում եմ՝ երբ ճամբարի վերաբերյալ ցանկություն ունենանք նոր նախագիծ նկարահանելու, այն, թերեւս, կրկին կլինի գեղարվեստական ֆիլմի ձեւաչափով»:

image00026.jpeg (7.54 MB)

image00003-2.jpeg (3.59 MB)

image00023.jpeg (7.06 MB)

image00018-2.jpeg (2.52 MB)

image00027.jpeg (8.27 MB)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE