Ինչպե՞ս գանգրացնել վարսերը՝ տնային պայմաններում

16:10   20 հունվարի, 2014

Մեծ եւ փարթամ խոպոպները արդեն մի քանի սեզոն է, ինչ դուրս չեն գալիս նորաձեւությունից: Ալիքաձեւ, փարթամ, թե մանր, դրանք միշտ արդիական են, այդ իսկ պատճառով հատկապես երկար վարսերի դեպքում նման հաճույք ստանալը գեղեցկության սրահներում թանկ արժէ: NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչպես կարող եք տանը՝ ձեր ձեռքերով ստանալ նորաձեւ խոպոպներ:

 

Փաթաթուկով: Փաթաթուկով վարսերը գանգրացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի վարսերը թաց լինեն: Ներկայումս փաթաթուկների տարբեր տեսակներ կան, որոնք տարբեր ձեւ են գանգրացնում վարսերը: Կախված նրանից, թե ինչ աստիճանի կամ մեծության եք ցանկանում, որ լինեն խոպոպները,  պետք է փաթաթուկները վարսերի վրա թողնելու ժամանակը տարբեր լինի:

Վարսերը գանգրացնել կարելի է նաեւ վարսերի արդուկների օգնությամբ: Ահնրաժեշտ է, որ վարսերը չոր լինեն: Լավ արդյունք ստանալու համար պետք է վարսերին լաք ցանել, հետո միայն բաժանել փնջերի եւ հերթով փաթաթել դրանք տաքացրած արդուկի վրա:

 

Վարսահարդարիչը նույնպես կարելի է օգտագործել վարսերը գանգրացնելու համար, եթե մանր գանգուրների կամ թաց էֆեկտի սիրահար եք: Յուրաքանչյուր վարսահարդարի հետ կա հատուկ գլխիկ, որը կոչվում է դիֆուզոր: Վարսերը լվանալուց հետո դրանց վրա մուս քսեք եւ դիֆուզորի օգնությամբ չորացրեք:



© NEWS.am STYLE