Coperni-ին ներկայացրել է ցնցող համադրություն SWAROVSKI-ի հետ՝ 1,7 կիլոգրամանոց բյուրեղյա պայուսակ

16:07   9 հոկտեմբերի, 2024

Coperni-ին ներկայացրել է ցնցող համադրություն SWAROVSKI-ի հետ՝ 1,7 կիլոգրամանոց բյուրեղյա պայուսակ, պատրաստված 10 կիլոգրամ SWAROVSKI բյուրեղիկներից։ Մոխրոտի կորցրած բյուրեղյա կոշիկից ոգեշնչված՝ աքսեսուարը աչք է շոյում փայլատակող թափանցիկությամբ eu Coperni մանրանկարչական փորագրվածքով։

хру1.jpg (29 KB)

Ձեռքով պատրաստած SWAROVSKI SS25  բյուրեղյա պայուսակի վրա ծախսվել է ավելի քան 110 ժամ։ Այն ունի 171 գերճշգրիտ եւ հղկված երիզներ, որոնք ձեւավորում են հղկված գեղեցկության ինքնատիպ նմուշը։ Չնայած` հազիվ թե այն հասանելի լինի վաճառքում. Coperni-ի համագործակցությունը SWAROVSKI-ի հետ կարելի է գնահատել հեռվից։



© NEWS.am STYLE