Richard Mille-ը ներկայացրել սահմանափակ շարքի նոր ժամացույցը՝ ի պատիվ McLaren W1 մեքենայի թողարկման

21:11   9 հոկտեմբերի, 2024

Richard Mille-ի եւ McLaren-ի շարունակվող գործընկերությունը ստեղծել է ժամացույցների նոր սահմանափակ շարք, որը նշանավորում է McLaren W1-ի թողարկումը։

милр.jpg (51 KB)

RM 65-01 McLaren W1-ը համադրում է բարդ ժամացույցների ստեղծման Richard Mille-ի փորձը կատարելության եւ անգերազանց արտադրողականության McLaren-ի մշտական ձգտման հետ։

Տակառի նմանվող կորպուսը պատրաստված է TPT կարբոնից, կոմպոզիտից, որը բացառիկ է Richard Mille-ի ժամագործության համար։ Այն բաղկացած է զուգահեռ թելերի մի քանի շերտերից, որոնք ստացվել են ածխաջրային թելերի բաժանման միջոցով։ Կորպուսը ներառում է նաեւ բրենդի ամենանուրբ տիտանե շրջանակն այսօրվա դրությամբ, որի հաստությունը ընդամենը 0,50 միլիմետր է ամենաբարակ կետում։

милр1.jpg (20 KB)

Կորպուսի ներսում գտնվում է Richard Mille-ի Caliber RMAC4 ենթագործարանի ավտոմատ մեխանիզմը։

милр2.jpg (32 KB)

McLaren-ի ֆիրմային գույները ներկայացված են ժամացույցի թվացույցին։ Բացի այդ, ժամացույցը հասանելի է ինչպես նարնջագույն, այնպես էլ սեւ կաուչուկե կապով։ RM 65-01 McLaren W1 մոդելը թողարկվել է սահմանափակ շարքով՝ 500 նմուշ, արժեքը՝ 374 000 դոլար։



© NEWS.am STYLE