Գորդոն Ռեմսին հավանություն չի տալիս Դուա Լիպայի վիրուսային Diet Coke ըմպելիքին

20:18   10 հոկտեմբերի, 2024

Գորդոն Ռեմսին հավանություն չի տվել Դուա Լիպայի վիրուսային դիետիկ կոլաին, որում սոդան խառնվում է հալապենոյի հյութի, թթու վարունգների եւ թթու վարունգի մի քանի կտորների հետ:

Հայտնի խոհարարը վերանայել է խմիչքը. «Ես պետք է փորձեի, թե ինչ է պատրաստում @Dua Lipa-ն»,-մակագրել է նա գրառումը։

@gordonramsayofficial Replying to @Gordon Ramsay Had to try what @Dua Lipa original sound - Gordon Ramsay

«Աստված իմ, լավ, գնացինք»,-ասում է նա տեսանյութում՝ բացելով գազավորված ըմպելիքի շիշը եւ պարունակությունը լցնելով կարմիր պլաստիկ բաժակի մեջ: «Մի քիչ հալապենոյի հյութ»,-ավելացնում է նա՝ հեղուկը պլաստիկ տարայի մեջ լցնելով: Այնուհետեւ նա ավելացնում է թթու վարունգի հյութը եւ թթու վարունգների կտորներ, մի քանի հալապենյոներ՝ այդ ամենին խառնելով ավելի շատ կոլա:

Սակայն խմիչքը նրան ակնհայտորեն դուր չի գալիս, քանի որ նա անմիջապես շրջվում է ու թքում այն։

 «Դուա Լիպա, ի սեր Աստծո, աղջիկ»,- բացականչում է խոհարարը,-«Դու կփչացնես քո ձայնալարերը»:



© NEWS.am STYLE