«ՎԻԱ Գրա»-ի նախկին մեներգչուհին հանուն Օլիմպիադայի մերկացել է

16:22   19 հունվարի, 2014

«ՎԻԱ Գրա»-ի նախկին մեներգչուհին՝ 26-ամյա Սանտա Դիմոպուլոսը, մասնակցել է Maxim ամսագրի բաց ֆոտոսեսիային:

Յուրաքանչյուրը ձգտում է իր «լուման» ներդնել պատմական այս իրադարձության առիթով: Սանտան որոշել է յուրովի օգնել ռուսաստանցի օլիմպիականներին:

Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը մեկնարկելու են 2014թ. փետրվարի 7-ին, Սոչիում:

Ռուսաստանի բնակիչները որպես այս տարվա ձմեռային խաղերի խորհրդանիշ են ընտրել Հովազը, Սպիտակ արջուկն ու Նապաստակը:



© NEWS.am STYLE