16:24 11 հոկտեմբերի, 2024Ալ Պաչինոն վայելում է ուշ հայրությունը. լեգենդար դերասանը People ամսագրին տված նոր հարցազրույցում պատմել է 84 տարեկանում 16 ամսական Ռոմանի հայր դառնալու մասին:
«Պարզապես հրաշալի է երեխաներ ունենալը»,-ասել է Պաչինոն, ով չորս երեխա ունի։
«Դա այնքան հիանալի էր ինձ համար», -հավելել է նա: «Դա ինձ փոխեց դեպի լավը: Փոխեց ինձ ողջ կյանքիս ընթացքում: Եվ այն միտքը, որ դու քո ուշադրությունն ուղղում ես այլ մարդկանց, որոնք, պարզվում է, քո երեխաներն են... դա սեր է»:
«Կնքահայրը» ֆիլմի աստղը ութսուն տարեկանում մտածել է երեխա ունենալու մասին:
«Դե, դա միշտ նույնն է: Դա փոքրիկ հրաշք է. Այսքանը կարող եմ ասել»,- նշել է նա:
Պաչինոն նոր հուշեր է գրել, որը կոչվում է Sonny Boy: Վերջերս New York Times-ին տված հարցազրույցում նա ասել է, որ իր կրտսեր որդին գիրքը գրելու իր ոգեշնչման մի մասն է:
«Sonny Boy»-ը լույս կտեսնի հոկտեմբերի 15-ին: