«Արագ» սեքսը ստիպում է մարդկանց ավելին ցանկանալ

20:37   12 հոկտեմբերի, 2024

«Արագ» սեքսը ստիպում է մարդկանց ավելին ցանկանալ։ Համաձայն Beducated-ի հարցման՝ հարցվողների ավելի քան մեկ երրորդը հայտնել է, որ սեքսի արագ սեանսները ստիպում են իրենց ավելին ցանկանալ, ընդ որում՝ տղամարդիկ կանանցից մոտ երկու անգամ ավելի հաճախ են դժգոհություն հայտնում ոչ երկարատեւ սեքսից։

Հավաքված տվյալների համաձայն՝ սեքսուալ խաղերի կատարյալ տեւողությունը կազմում է 30-60 րոպե, ընդ որում՝ մեծ թվով մարդիկ հայտնել են, որ չեն հասնում այդ նպատակին։

«Այս բացահայտումը վկայում է այն մասին, որ մենք պետք է դանդաղենք սեքսի ժամանակ, հատկապես երկարատեւ հարաբերություններում»,- նախազգուշացրել են հետազոտության հեղինակները։

Այն դեպքում, երբ հարցվողների ավելի քան 80 տոկոսը թափանցումն անվանել է սեքս-մենյուի հիմնական տարրը, 70 տոկոսն ուրախ կլիներ շրջանցել այդ ավանդականը, ինչը, ըստ փորձագետների, մատնանշում է ինտիմության մեր արժեքների համակարգի էվոլյուցիայի մասին։

Փորձագետ Մերայա Ֆրեյի խոսքով՝ դա «վկայում է ավելի խոր հետազոտության եւ ինտիմության դինամիկայի փոփոխության» մասին։

Ընդ որում՝ միսիոներական դիրքը նախկինի պես հեռու էր թափանցման ամենապոպուլյար ձեւը լինելուց։

Ընդհանուր առմամբ, մասնակիցների կեսը իր սեքսուալ կյանքն անվանել է «հիմնականում» կամ «շատ» բավարարող՝ այն գնահատելով 3-5։

Ամենաբավարարված ենթախումբը 40 եւ ավելի բարձր տարիքի կանայք էին, վկայում է հարցումը։ «Շատ կանայք այդ տարիքին հասնելուն պես հաշտվում են իրենց մարմնի հետ, ինչը նվազեցնում է արդյունքների մասին անհանգստության հավանականությունը»,- ենթադրել է Ֆրեյան։

«Որքան ավելի թուլացած ենք մենք ննջարանում, այնքան ավելի մեծ է այն հավանականությունը, որ մենք բավարարվածություն կստանանք»։



© NEWS.am STYLE