Օմբրե՝ շրթունքների վրա. ինչպե՞ս ստանալ ինքնուրույն

14:36   20 հունվարի, 2014

Օմբրեն արդեն մի քանի սեզոն է` գերիշխում է գրեթե ամենուր: Մուգ գույնից աստիճանաբար բացացող ոճը արդիական է թե’ վարսերի, թե’ հագուստի պարագայում, իսկ վերջերս այն տարածում է գտել նաեւ դիմահարդարման մեջ: NEWS.am STYLE-ը ներկայացնում է, թե ինչպես կարող եք ինքնուրույն շրթունքների վրա օմբրե ստանալ: Ձեզ անհրաժեշտ է 2 տարբեր երանգի շրթներկ՝ ցանկալի է բաց ու մուգ, եւ մատիտ: Ցանկալի է նաեւ, որ շրթներկը հեղուկ չլինի, այլապես էֆեկտը այդքան էլ տեդանելի չի ստացվի:

Սկզբում շրթունքները եզրագծում ենք մատիտով, որը պետք է լինի այն գույնի, ինչ գույնի որ մուգ շրթներկն է: Տարածում ենք այն, այնուհետ վրայից քսում մուգ շրթներկը:

Շրթունքների մեջտեղի հատվածից հեռացնում ենք մուգ գույնը եւ քսում բաց երանգի շրթներկը: Բաց եւ մուգ շրթներկերի սահմանը պետք է զգուշորեն հավասարեցնել, որպեսզի անցումը մի գույնից մյուսը բնական ստացվի:

Ցանկության դեպքում վերջում կարող եք փայլ քսել շրթունքներին:



© NEWS.am STYLE