Տղամարդը մտածում է բաժանման մասին, քանի որ նրա կինը բնավ եփել չգիտի եւ չի ցանկանում պատրաստել սովորել

22:18   17 հոկտեմբերի, 2024

Տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսով։ Եվ եթե ստամոքսը գոհ չէ, դա կարող է անդրադառնալ հարաբերությունների վրա։ Reddit-ի օգտատերը պատմել է, որ մտածում է բաժանվելու մասին, քանի որ նրա կինը բնավ եփել չգիտի եւ չի պատրաստվում եփել սովորել։

Տղամարդը համացանցում ներկայացրել է իր խոհարարական երկընտրանքը՝ խոստովանելով, որ իր 31-ամյա կինն այնքան անզոր է խոհանոցում, որ ինքն սկսել է կասկածել, որ նա դա միտումնավոր է անում։

«Ընդհանուր առմամբ, ամեն բան հիանալի է, բայց մի բան կա, որն անհանգստացնում է ինձ, դա այն է, որ իմ կինը պատրաստել չգիտի առհասարակ»,- գրել է 28-ամյա տղամարդը Reddit ֆորումում. «Ես, ինչ է, տխմա՞ր եմ»։

Նրա խոսքով՝ կերակուրը միշտ ինքն է պատրաստել, եւ սկզբում դա նրան ձեռնտու էր, որովհետեւ նա սիրում էր պատրաստել։ Հիմա, սակայն, նա ասում է, որ դա բեռ է դարձել իր համար։ Նա ստիպված է կերակուր պատրաստել «երկար աշխատանքային օրվանից» հետո, մինչ կինը թափառում է տանը։ Չնայած նրան պատրաստել սովորեցնելու բոլոր ջանքերին՝ «նա իսկապես վատ է այդ գործում»։ Տղամարդը խոստովանել է, որ մինչեւ ամուսնությունը չգիտեր, որ կինը պատրաստել չգիտի եւ «չի կարող ասել՝ արդյո՞ք կինը դար միտումնավոր է անում»՝ դրա մեջ «հարաբերությունների խզման» վտանգ տեսնելով։ «Նա հրաժարվում է պատրաստել եւ ասում է, որ ոչ մի վատ բան չկա նրանում, որ ինքը պատրաստել չգիտի», շարունակել է տղամարդը։  «Դա մշտական խնդիր էր մեր միջեւ»։

Խնդիրը գագաթնակետին է հասել, երբ տղայի մայրը եկել է ընթրիքի եւ առաջարկել աղջկան օգնել իրեն կերակուր պատրաստել՝ նրան տալով դանակը, որպեսզի նա կտրատի մրգերը։ Նա չգիտեր ինչպես ճիշտ բռնել դանակը։ Սկեսուրը դա խղճուկ տեսարան է համարել եւ տեղեկացրել դրա մասին հարսին։ Այն բանից հետո, երբ սկեսուրը հեռացել է, կինը զայրացել է, որ տղան «չի պաշտպանել եւ վրդովեցրել է իրեն»։ Հիմա կինն է մտածում, որ տղան «տխմար» է։

Մեծամասնությունը համաձայնել է, որ կինը պետք է պատրաստել իմանա պարզ կերակուրներ եւ իմանա, թե ինչպես կտրատի մթերքները։

Տուժողն ինքը նախատեսում է գնալ խորհրդատվությունների ամուսնության հարցերի վերաբերյալ եւ այցելել խոհարարական կուրսեր կնոջ հետ միասին։ «Եթե ոչինչ չփոխվի, ես կհեռանամ»,- ավելացրել է նա։

Հարվարդի բիզնեսի դպրոցի հետազոտությունը ցույց է տվել, որ ընտանեկան գործերը կարող են հարաբերությունների խզման պատճառ դառնալ զույգերի համար։ Հետազոտության համաձայն՝ մասնակիցների 25 տոկոսը հայտնել է, որ բաժանման հայց է ներկայացրել «տան աշխատանքի առիթով առկա տարաձայնությունների» պատճառով, ինչը երրորդ տեղում է բաժանման այլ պատճառների շարքում։



© NEWS.am STYLE