10:40 18 հոկտեմբերի, 2024Դիանա Մալենկոն նկարահանվում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի նոր՝ «Արարատ 73» ֆիլմում, ինչի մասին պարզ է դառնում դերասանուհու նոր հրապարակումից: Ֆիլմը, ինչպես հուշում է վերնագիրը, լեգենդար ֆուտբոլային ակումբի մասին է:

Սոցիալական ցանցերի իր էջերում Դիանան կիսվել է լուսանկարների շարքով, որոնցում 70-ականների ոճով է: Նա ունի բոբ սանրվածք, կրում է բաց երկնագույն երանգի դասական վերնաշապիկ ու կիսաշրջազգեստ ու մարմնագույն կոշիկներ:

Լուսանկարներից մեկում Դիանան ավտոբուսի ֆոնին է, որի վրա գրված է Արարատ-Երեւան:


Դիանան նաեւ լուսանկար է հրապարակել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ, եւ ցուցադրել է իր մասնակցությամբ մի քանի տեսարան:

