Հայ հայտնիները՝ Արամ MP3-ի մրցույթին մասնակցելու եւ հաղթելու մասին

12:03   20 հունվարի, 2014

Երգիչ եւ շոումեն Արամ MP3-ին մայիսին  Կոպենհագենում կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2014» մրցույթում: 

«Այդ իսկական անակնկալ էր ինձ համար, Ամանորյա անակնկալ: Մեծ պատասխանատվություն է, բայց ես պատրաստ եմ փորձել հաղթել եւ մրցույթը մեր երկիր բերել»,- Oikotimes.com կայքի հետ զրույցում ասել է Արամը

Հիշեցնենք, որ մրցույթի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 6-ին եւ 8-ին, իսկ եզրափակիչ շոուն՝ մայիսի 10-ին: «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի նշանաբանն է՝ Join us (Միացեք մեզ):

Իսկ թե ի՞նչ կարծիք ունեն հայ հայտնիները՝ Արամի մրցույթին մասնակցելու եւ հաղթելու մասին, NEWS.am STYLE-ը հարցում անցկացրեց:

««Եվրատեսիլը» ոչ ոք չի կարող բերել Հայաստան, մի պարզ պատճառով, որ դա քաղաքականություն է, իսկ թե ինչպես կներկայացնի Արամը, կարծում եմ շատ լավ». Արսեն Գրիգորյան:


 «Ըստ իս Արամ MP3-ին շատ տաղանդավոր երիտասարդ է: Եվրատեսիլը որպես երգի մրցույթ, նույնիսկ, մակարդակով ցածր է Արամ MP3-ի համար: Ես չեմ կարող ասել, թե Արամը կբերի «Եվրատեսիլը» Հայաստան, թե՝ ոչ, քանի որ մենք բոլորս ենք համոզվել, որ այս մրցույթը ինչ-որ առումով քաղաքական բնույթ է կրում, սակայն համոզված եմ, որ Արամի ելույթը շատ որոկով կլինի: Եվ անչափ ուրախ եմ իր համար». Հասմիկ Կարապետյան:


«Արամը ուժեղ երգիչ է: Համոզված եմ, որ հիանալի կատարում ենք տեսնելու, բայց «Եվրատեսիլը», մեզ մոտ բերելու մասին, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ այն ցավոք կախված չէ միայն լավ ներկայանալուց: Ամեն դեպքում ես հաջողություն եմ մեզ մաղթում». Անուշիկ Ալավերդյան:


«Շատ ուրախ եմ, որ Արամն է ներկայացնելու մեր երկիրը: Հանալի ընտրություն է: Չեմ կարծում, որ կբերի Հայաստան, բայց վստահ եմ, որ հավուր պատշաճի կներկայանա». Լուսինե Բադալյան:


«Արամը իմ շատ լավ եւ տաղանդավոր ընկերներից է: Ես գնահատում եմ նրան թե՛ որպես բազմատաղանդ մարդ եւ թե՛ որպես համեստ ու լավ անձնավորություն: Անձամբ ես սիրում եմ նրա երաժշտությունը եւ հատկապես այն, թե ինչպես է նա մատուցում հանդիսատեսին: Անգամ ընկերական միջավայրում, երբ ժամանակ առ ժամանակ ինձ տեսնելիս, հանկարծ կատարում էր իմ երգերից մեկը: Ես սկսում էի ավելի շատ սիրել իմ այդ երգը (ժպտում է): Անկեղծ: Ես շատ ուրախ եմ, որ նա կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»: Քաջ ծանոթ լինելով նրա երաժշտական բարձր ճաշակին եւ նրա ճիշտ եւ որակյալ մատուցումներին՝ համոզված եմ, որ կկարողանա շատ գեղեցիկ կերպով ներկայացնել Հայաստանը Եվրատեսիլում: Մաղթում եմ նրան «լավ եւ հաջողակ երգ» (ինչն ամենից կարեւորն է) եւ իհարկե հաջողություն». Աստղիկ Սաֆարյան:


Իսկ Սոս Ջանիբեկյանը միայն դրական գնահատեց Արամի մասնակցությունը՝ չմանրամասնելով հարցերը:


Մելինե Տոնոյան



© NEWS.am STYLE