16:15 21 հոկտեմբերի, 2024Հանգուցյալ Ջոն Լենոնը եւ նրա կինը՝ Յոկո Օնոն, տարված էին նիհար մնալու անառողջ հակմամբ։
«Ջոնն օրագիր էր պահում, որտեղ ամեն օր գրի էր առնում իր քաշը»,- գրել է զույգի ընկերը՝ Էլիոթ Մինցը իր We All Shine On: John Yoko & Me ապագա հուշերում, որոնք պետք է լույս տեսնեն երեքշաբթի։
«Յոկոն եւ Ջոնը այս թեմայի վերաբերյալ անվերջ հարցեր ունեին»,- գրել է Մինցը գրքում, որը գրախոսել է People ամսագիրը։ «Նրանք կարծում էին, որ բոլորը Հոլիվուդում ձիգ ու գեղեցիկ կազմվածք ունեին եւ որ գոյություն ունեն կախարդական հաբեր նիհարելու համար, եւ պնդում էին, որ ես դրանք գնեմ իրենց համար»։
Մինցը նշել է, որ Լենոնը եւ Օնոն հիասթափվել էին, որ ինքը չի կարողացել նրանց համար գտնել «նիհարելու այդ հաբերը» այն բանից հետո, երբ նրանք զանգահարել էին իրեն առավոտվա ժամը 4-ին եւ խնդրել գտնել դրանք իրենց համար։
«Նրանց սառնարանը նման էր հետաքրքրության փոսի», քանի որ դժվար էր որոշել, թե ինչ կար ներսում, դրանց մեջ այնքան շատ «անիմանալի» առողջ մթերքներ կային։ «Երբեմն այնտեղ կային թղթե տարաներ երեկվա ուտելիքի մնացորդներով, դուք բացում էիք տարան, նայում դրա մեջ եւ, միեւնույն է, չէիք իմանում, թե ինչ են կերել նրանք»։