Ատոմ Էգոյանն արժանացել է Իսպանիայի Բենալմադենայի միջազգային կինոփառատոնի մրցանակին

17:25   21 հոկտեմբերի, 2024

Ատոմ Էգոյանն արժանացել է Իսպանիայի Բենալմադենայի միջազգային կինոփառատոնի մրցանակին: Էգոյանը հոկտեմբերի 19-ին ստացել է 'Niña de Benalmádena' մրցանակը, որով 1998 թվականից Բենալմադենայի միջազգային կինոփառատոնը ի թիվս այլոց, շնորհում է այնպիսի հեղինակավոր ռեժիսորների, ինչպիսիք են Քեն Լոաչը, Գիլյերմո դել Տորոն, Ջիրի Մենզելը եւ Վոլկեր Շլյոնդորֆը:

463820857_18203880163295770_7498167763875484547_n.jpeg (557 KB)Փառատոնը, որը կենտրոնանում է այլընտրանքային ֆիլմերի եւ կարճամետրաժ ֆիլմերի վրա, նրա կարիերան նշանավորել է ռեժիսորին նվիրված ցուցադրություններով:

463809257_18203880094295770_3537026078431372748_n.jpeg (367 KB)

Փառատոնը բացվեց  Էգոյանի «Էկզոտիկա» (1994) ֆիլմով:



© NEWS.am STYLE