Swarovski-ի վերջին հավաքածուն պատմական բրենդի ԴՆԹ դիզայնի օրգանական վերիմաստավորումն է

22:22   22 հոկտեմբերի, 2024

Swarovski-ի աշուն/ձմեռ վերջին հավաքածուն պատմական բրենդի ԴՆԹ դիզայնի օրգանական վերիմաստավորումն է եւ միաժամանակ ողջունում է ժամանակակից տրամադրությունն ու անսպասելի դետալները նոր, գայթակղիչ տեսլականներով։

Հավաքածուն հիմնվում է Ocean Girl էսթետիկայի վրա էքսպրեսիվ առաջարկների խոր ընկղմամբ, որոնք իրենց դիզայներական գաղափարները քաղում են բնական աշխարհի հրաշքներից։

суар.jpg (39 KB)

Սիրելի կլասիկայի ժամանակակից մեկնություններից մինչեւ շլացուցիչ նոր երիզումներ, որոնք ստեղծվել են ոճային տոնախմբության համար. ահա Swarovski աշուն/ձմեռ  հավաքածուի մի քանի նորույթներ, որոնք ակնթարթորեն գրավեցին մեր ուշադրությունը։

Բյուրեղների փայլող կաթիլները միավորվում են ձյան փաթիլներում Idyllia հավաքածուի համար՝ առաջարկելով նուրբ մոտեցում «տանձի», «կայթի» եւ «բագեթի» դասական երիզման համար։

суар1.jpg (81 KB)

Իրերը ձոն են տոնական սեզոնին ուրախ, բայց նուրբ տարբերակներով, ցանկացած տոնական, եւ ոչ միայն, առիթի համար։

Կանաչ եւ կապույտ օմբրեի եւ Swarovski բյուրեղների եւ բյուրեղյա մարգարիտների նախշազարդման կրկնության շլացուցիչ բազմությունը, ոգեշնչված Sublima բնական հավաքածուով, ոճի տպավորիչ հայտ է։

суар2.jpg (138 KB)

Խճողված մինիմալիստական պրոֆիլները եւ խառը մետաղներով համադրությունները առկա են Hyperbola ողջ հավաքածուում, դրանք առաջարկում են տեխնիկական նրբագեղության եւ բարդ դետալիզացիայի կատարյալ համադրում։

суар3.jpg (55 KB)

Hyperbola իրերի օրգանական, ազատ ձեւերը, որոնք ոգեշնչումը քաղում են Swarovski-ի ավստրիական ժառանգությունից, ընդգծված են ճիշտ եզերված թափանցիկ բյուրեղներով եւ Swarovski ֆիանիտներով՝ լույսն անդրադարձնող փայլի բազմաթիվ պահեր ստեղծելով։



© NEWS.am STYLE