14:50 23 հոկտեմբերի, 2024Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը սերիալ է նկարահանելու 1980-1990-ական թվականների վերջերին ԽՍՀՄ մոդելային բիզնեսի խորքերի մասին, հայտնում է Film Distributor Bulletin-ը։
Անդրեասյան եղբայրների կինոընկերության «Գեղեցկություն» դրամատիկական սերիալի սյուժեն կենտրոնանում է մշակութային կենտրոնի ղեկավար Վերա Իգնատիեւայի վրա, ով որոշում է անցկացնել Խորհրդային Միությունում առաջին գեղեցկության մրցույթը։ Պաշտոնյաները համաձայն չեն նրա մտքի հետ, եւ երբ մրցույթը հաջող է անցնում, նա բախվում է մոդելային բիզնեսի դժվարին իրողություններին։
Ալեքսեյ Գրավիցկու («Օնեգին») սցենարի հիման վրա նկարահանված ութ մասանոց սերիալի ռեժիսորը հենց Անդրեասյանն է լինելու։ Նախագծի դերասանական կազմը դեռ հայտնի չէ։