Դոնաթելա Վերսաչեն զգեստներ կկարի Լեդի Գագայի համար

11:18   16 նոյեմբերի, 2012

Նորաձեւության աշխարհում հայտնի թելադրող Դոնաթելա Վերսաչեն բեմական հագուստ կմշակի ոչ պակաս հանրահայտ էպատաժային երգչուհի Լեդի Գագայի համար։ Ինքը՝ երգչուհին առայժմ չի հաստատում, բայցեւ չի հերքում լուրը։ «Լսել եմ՝ Versace-ն զգեստ է պատրաստում The Born This Way Ball ամերիկյան շրջագայության համար», - գրել է Գագան իր Թվիթերում, հայտնում է Glamour ամսագրի ռուսական հրատարակությունը։

Հայտնի է, որ Դոնաթելան եւ Գագան շատ մտերիմ են։ Բացի այդ, երգչուհին Versace- ի վաղեմի երկրպագուն է։ Բոլորովին վերջերս փոփ-դիվան հանրության առջեւ հայտնվեց նորաձեության այս տան զգեստով, որը գրավեց բոլորի ուշադրությունը. գնդասեղներով սեւ զգեստը, որ հայտնի դարձավ 1994 թվականին, երբ նրանով ներկայացավ այն ժամանակ դեռեւս անհայտ Էլիզաբեթ Հերլին, Լեդի Գագայի հագին միանգամայն անսովոր տեսք  ուներ։



© NEWS.am STYLE