ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրերը մասնակցել են Բիլի Այլիշի երեկույթին Վայրի Արեւմուտքի ոճի հագուստներով

13:10   28 հոկտեմբերի, 2024

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի դուստրերը՝ Սաշան եւ Մալիան, մասնակցել են Բիլի Այլիշի երեկույթին Վայրի Արեւմուտքի ոճի հագուստներով։

ezgif.com-webp-to-jpg-converter - 2024-10-28T122715.422.jpg (158 KB)

26-ամյա Մալիան ընտրել էր  ջինսե կարճ կիսաշրջազգեստ, սպիտակ շապիկ եւ բարձր երկարաճիտ կոշիկներ։ Նա կերպարը լրացրել էր սեւ կովբոյական գլխարկով, վզին օձով եւ ձեռքին՝ սպիտակ կապով։

1-ezgif.com-webp-to-jpg-converter - 2024-10-28T123152.293.jpg (140 KB)

Քույրը՝ Սաշան, նախապատվությունը տվել էր ավելի զուսպ կոստյումին՝ կապույտ թոփ, վանդակավոր կարճ տաբատ եւ դարչնագույն կաշվե երկարաճիտ կոշիկներ։

2-ezgif.com-webp-to-jpg-converter (85).jpg (156 KB)

«Bad Guy» հիթմեյքերի երեկույթում ներկա էին հանրահայտ այլ անձինք, այդ թվում մոդել Քայա Հերբերը, ռեփեր The Kid LAROI-ն եւ դերասանուհի Քիրնան Շիպկան։



© NEWS.am STYLE