Մարդիկ սկսել են համբուրվել շրթներով բնավ ոչ ռոմանտիկ պատճառներով

22:19   28 հոկտեմբերի, 2024

Պարզվում է, որ մարդիկ սկսել են համբուրվել շրթներով բնավ ոչ ռոմանտիկ պատճառներով։ Անգլիայի Ուորիքի համալսարանի հոգեբանության դոցենտ Ադրիանո Ռ. Լամեյրոյի կատարած հետազոտությունը եկել է այն եզրահանգման, որ համբույրները մի ժամանակ էվոլյուցիոն բնազդ են եղել։

«Ապացույցները հաստատում են, որ համբույրները մարդկանց կապվածության ածանցյալ ազդանշանը չեն»,- Daily Mail-ին ասել է Լամեյրոյը, որը կարծում է, որ համբույրները մի ժամանակ կազմել են ոջիլների վերացման մեթոդի մի մասը։

«Համբույրները իրենց խնամելու ձեւի պահպանված, դեգրադացիայի ենթարկված ռուդիմենտ են կապիկների մոտ, որը պահպանել է իր սկզբնական ձեւը, համատեքստն ու գործառույթը»։

Կապիկների վարքի հետազոտության համաձայն՝ «համբույրները, հավանաբար, բերանի շփման պահպանված ամփոփիչ փուլն են գրումինիգի ժամանակ, երբ պրիմատը ձգում է շրթունքները եւ ծծում (իր զուգընկերոջ) բուրդը կամ մաշկը, որպեսզի բռնի աղբը կամ մակաբույծին»։

Բայց էվոլյուցիայի ընթացքում, երբ մարդկանց մարմնի վրա մազածածկույթը քչացել է, մարմնի խնամքը դարձել է ավելի քիչ անհրաժեշտ, եւ ի վերջո մնացել է միայն այն, ինչը մենք այսօր գիտենք որպես համբույր։

 



© NEWS.am STYLE