Ի գիտություն կանանց. ինչպե՞ս հղիության ընթացքում չկորցնել գրավչությունը

22:03   21 հունվարի, 2014

Հղիության ընթացքում կինը պետք է իրեն գեղեցիկ ու գրավիչ զգա: Բայց ինչպե՞ս հղիության ընթացքում պահպանել գեղեցկությունը:

Ներկայացնում ենք մի քանի միջոց:

Կնոջ գեղեցիկ տեսքի համար չափազանց կարեւոր են խնամված վարսերը: Չնայած տարածված բազմաթիվ առասպելներին ու կարծրատիպերին՝ հղիությունը սանրվածքներից ու կտրվածքներից հրաժարվելու պատճառ չէ: Կարող եք փորձել կտրվածք անել տաք մկրատով. այդ մազերն ավելի երկար կպաշտպանի ճյուղավորումից: Մազերը կարելի է նաեւ ներկել, պարզապես նախապես վարսահարդարին տեղեկացրեք հղիության մասին, որպեսզի նա հարմար նյութեր ընտրի ձեզ համար:

Բազմաթիվ ապագա մայրեր բողոքում են կոտրվող եղունգներից: Երեւույթի դեմ կարելի է պայքարել հանքային միջոցների օգնությամբ, որոնք կալցիում, C եւ D վիտամիններ են պարունակում: Այդպիսիք կարող է խորհուրդ տալ ձեր բժիշկը: Իհարկե, խնդիրը կարելի է լուծել նաեւ եղունգների արհեստական աճեցման միջոցով: Այս դեպքում խորհուրդ ենք տալիս գելով աճեցումը, այլ ոչ թե ակրիլով, քանի որ ակրիլը քիմիական ուժեղ հոտ ունի, որից ապագա մայրերը պետք է խուսափեն:

Ինչ վերաբերում է դեմքի խնամքին. հղիության ընթացքում ավելի լավ է հրաժարվել գեղեցկության սրահներում դեմքի խնամքի լուրջ գործողություններից: Այդ շրջանում կարելի է բավարարվել դիմակներով, արոմաթերապիայով, անհրաժեշտության դեպքում՝ ձեռքով մաքրումով:

Հիմա մազահեռացման մասին: Հղիության ընթացքում այս գործողության վերաբերյալ որեւէ հակացուցում չկա: Իսկ ահա էլեկտրո-ֆոտո եւ լազերային մազահեռացումից պետք է խուսափել:

Աղբյուրը՝ infowoman.com.ua



© NEWS.am STYLE