«Եվրատեսիլ 2014». Արամ MP3 ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլում

18:38   20 հունվարի, 2014

«Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում: 

Մասնակից երկրների հեռուստադիտողների եւ պրոֆեսիանոլ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի «Մեծ հնգյակ»  երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա եւ Դանիա:

Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ կիսաեզրափակչում:

2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին եւ 10-ին  Դանիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:

1-ին կիսաեզրափակիչ փուլ 

Հաերգային  1-ին  մաս

Համերգային  2-րդ մաս

2-րդ կիսաեզրափակիչ փուլ

Հաերգային  1-ին  մաս

Հաերգային  2-րդ մաս

Եզրափակիչ փուլ

«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:

Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ եւ էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ: 



© NEWS.am STYLE