«Սառցե» հոնքեր, «գոթ աղջկա» գլամուր, վամպիրային շուրթեր. գալիք ձմռան դիմահարդարման հիմնական միտումները  

22:19   5 նոյեմբերի, 2024

Սառը եղանակի սկսվելուն պես արժե վերանայել ձեր դիմահարդարումը: Այս տարի թրենդային շրթներկի մուգ, խորը և սալորագույն երանգները անշեղորեն հանրաճանաչություն են ձեռք բերում։

Նույն՝ գրեթե սև շրթներկերի հետ համակցված՝ դիմահարդարման այլ ավելի արտասովոր միտումները, ինպես սառցե հոնքերը և «գոթ աղջկա» գլամուրը, ակնկալվում է, որ առաջին պլան կգան սեզոնների փոփոխության հետ մեկտեղ: «Գոթական գլամուրի» ազդեցությունն ուժեղ է, բայց թարմացվում է էլեգանտությամբ», - Bustle-ին ասում է Stila Cosmetics-ի համաշխարհային գեղեցկության տնօրեն Չարլի Ռիդլը:

Ահա 2025 թվականի ձմեռային դիմահարդարման գլխավոր միտումները՝ ըստ մասնագետների.

Դարչինի նրբերանգով բրոնզեր

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-11-05T145142.947.jpg (55 KB)

Հայտնի դիմահարդար Թոբի Հենիի կարծիքով՝ թրենդներում կգերիշխեն դարչնագույն երանգով բրոնզերների ալիքը, և «ավելի բնական այտներկերը՝ բրոնզե երանգներով»։

«Վամպ» ոճի շուրթերը՝ սալորագույն երանգով

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-11-05T145432.953.jpg (120 KB)

Ձմեռը կատարյալ ժամանակն է շուրթերի խորը, մուգ գույներով փորձարկումների համար, իսկ թանձր երանգներն այս տարի հայտնի կլինեն:

Ռոմանտիկ փարթամ թարթիչներ

2-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-11-05T145611.507.jpg (66 KB)

Վերջին ամիսներին մոդայիկ էր թարթչաներկի բացակայությունը կամ դրա նվազագույն օգտագործումը: Բայց քանի որ մոտենում է ձմեռը, միտումները սկսում են փոխվել մի փոքր ավելի դրամատիկ ուղղությամբ: Նորաձևության մեջ են փարթամ թարթիչները։

Գլամուրային գոթ

3-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-11-05T145712.545.jpg (73 KB)

Հայտնի մարդկանց կողմից սիրված ածխագույն մազերի երանգներից մինչև «մուգ կոկետ» մատնահարդարում, գոթական գլամուրը մեր օրերում գեղեցկության աշխարհում ամենակարևոր մասն է: Եվ այն շարունակում է իր հետքը թողնել այս ձմռանը։ Աչքերի ինտենսիվ դիմահարդարման համար մտածեք հարուստ, մուգ երանգների մասին, ինչպիսիք են սևը, շագանակագույն ու անտառային կանաչը։

Մաշկի իսկական փայլ

4-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-11-05T145944.846.jpg (67 KB)

Թրենդները տատանվում են խոնավ և անփայլ ֆինիշների միջև: Այս սեզոնին թրենդային կլինի մի փոքր փայլով թավշյա մաշկը։

Սառը ստվերաներկեր

5-ezgif.com-avif-to-jpg-converter (69).jpg (128 KB)

Մոխրագույնը, սառը շագանակագույնը և բեժն արդեն որոշ ժամանակ է, ինչ թրենդային են, և դրանց անհետանալու նախանշաններ չկան: Ձմռանը ստվերաներկերի գույներն ավելի սառը կլինեն։

Գրեթե բնական կարմրություն

6-ezgif.com-avif-to-jpg-converter (27).jpg (121 KB)

Եթե դուք BeautyTok-ի սովորական օգտատեր եք, հավանաբար նկատել եք այտներկի վերջին բեժ նուրբ երանգների մոլուցքը: Ձմռանը թրենդային կլինեն այտներկի գույները, որոնք մոտ են բնական կարմրությանը և հալչում են մաշկին:

«Սառցե» հոնքեր

7-ezgif.com-avif-to-jpg-converter (18).jpg (83 KB)

Ռիդլը կարծում է, որ մի փոքր անսպասելի փայլի համար ձեր հոնքերին սառցե տեսք տալը հիանալի միջոց է տեսքը թարմացնելու համար: «Ձեր հոնքերին ցրտաշունչ էֆեկտ տվեք  թեթև փայլով սպիտակ կամ արծաթագույն պրոդուկներով», - ասում է նա:

Բրոնզե մետաղական փայլ

8-ezgif.com-avif-to-jpg-converter (8).jpg (50 KB)

Ջերմ մետալիկ շողերը կոպերի վրա թրենդային են 2025 թվականի ձմռանը: «Թեև ստվերաներկերի սառը երանգները կշարունակեն հանրաճանաչ մնալ ամենացուրտ ամիսներին, տաք մետաղական փայլերը, ինչպես ոսկին կամ բրոնզը, դեռևս հիմնական միտում են»:



© NEWS.am STYLE