Սոֆոկլեսի «Էդիպուս արքա»֊ի պատմությունը՝ «Թատրոն 8»-ում

13:25   8 նոյեմբերի, 2024

«Թատրոն 8»-ն անդրադարձել է հունական դրամատուրգիայի ամենահայտնի ողբերգություններից մեկին՝ Սոֆոկլեսի «Էդիպուս արքա» ֊ի պատմությանը:

IMG_0223.jpeg (127 KB)

Ռեժիսոր՝ Վլադիմիր Տառասյանց։ Սա արդեն երկրորդ համագործակցությունն է Վլադիմիր Տառասյանցի հետ. առաջինը եղել է «Քույրեր» ներկայացումը, որի պրեմիերան կայացել է 2023֊ թվականի մարտի 30-ին։

IMG_0222.jpeg (44 KB)

«ԷԴԻՊ» ստեղծագործությունը գրվել է մ.թ.ա. 5-րդ դարում, սակայն պահպանել է իր արդիականությունը մինչ այժմ և այսօր ստացել նոր ժամանակների շունչ։

IMG_0224.jpeg (90 KB)

Այսօր այն մեզ ծառայում է որպես օրինակ՝ պատմության միջոցով ցույց տալու և ներկայացնելու այն իրադարձությունները, որի միջով Էդիպը անցնում էր անգիտակցաբար։

IMG_0221.jpeg (82 KB)

Էդիպի կյանքի պատմությունը իր հոր՝ Լայոսի անպատասխանատու քայլի պատճառն էր, և սա հրաշալի առիթ է այսօրվա մարդուն ևս մեկ անգամ հիշեցնելու, որ անփույթ չլինի իր կյանքի նկատմամբ, ավելի զգուշավոր և ուշադի ապրի։

IMG_0220.jpeg (76 KB)

Սոֆոկլեսը, Էդիպի պատմությունը անվանում է կյանքի ընդհանուր օրենքի օրինակ. ցանկացած հաջողություն  խաբկանք է։ Եվ այդ խաբկանքից հետո անխուսափելիորեն գալու է «մայրամուտի» ժամանակը, ինչպես և արևն է մայր մտնում։ Այդպիսին է յուրաքանչյուր մարդու ճակատագիրը։

IMG_0219.jpeg (134 KB)

Բեմադրիչը Վլադիմիր Տառասյանցն է, գլխավոր դերում՝ ժաննա Հովակիմյան, նկարիչ՝ Անժելա Հովակիմյան, դիզայն՝ Ռեբեկա Խաչիկյան:

IMG_0218.jpeg (109 KB)



© NEWS.am STYLE