Միլանցի նորաձեւության սիրահարները ծանոթացան հայ մշակույթին ու արվեստին Artuyt-ի մետաքսե շարֆերի միջոցով

18:30   8 նոյեմբերի, 2024

Միլանի նորաձեւության շաբաթում հայկական հայտնի Artuyt աքսեսուարների ապրանքանիշը ներկայացրել է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների հիման վրա ստեղծված մետաքսե շարֆերի հավաքածուն։ Ներկայացված հավաքածուն մեծ աղմուկ բարձրացրեց իտալացի հանդիսատեսի շրջանում, եւ շուտով վարպետի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում բրենդի աշխատանքների ցուցահանդեսը կանցկացվի Երեւանում։

IMG_0697.JPG (89 KB)

IMG_0778.JPG (79 KB)

Artuyt-ը 7 տարի համագործակցում է Փարաջանովի թանգարանի հետ, իսկ 2007 թվականից իր հավաքածուները ներկայացնում է Միլանի նորաձեւության շաբաթում։

IMG_0786.JPG (62 KB)

IMG_0849.JPG (75 KB)

«Արտույտի» հիմնադիր Արեւիկ Առաքելյանն ասում է, որ իրենց հաջողվել է տպավորել իտալացի հանդիսատեսին, ինչպես նաեւ համաշխարհային հանրությանը ծանոթացնել հայկական մշակույթին, ինչը մեծ պատիվ է իրենց համար։

Իտալիայում ներկայացված հավաքածուում ընդգրկված էին նաեւ հեղինակի ոճավորված զգեստները, սակայն դրանք ծառայել են Փարաջանովի կերպարների ընդհանուր ոճն ու մթնոլորտը պահպանելու համար։ Հավաքածուի հիմքում ընկած են մետաքսե շարֆերը՝ եզակի պրինտներով, որոնք հիմնված են նկարչի լավագույն կինոարվեստի եւ կոլաժների վրա:

IMG_0871.JPG (97 KB)

IMG_6046.JPG (75 KB)

Արեւիկն ասում է, որ շարֆերի առաջին հավաքածուն կոչվել է «Մետաքսյա» եւ ստեղծվել է Փարաջանովի ստեղծագործությունների հիման վրա, եւ բրենդի նոր հավաքածուի նկատմամբ ուշադրությունը շատ է ուրախացնում հիմնադրին։

IMG_6056.JPG (57 KB)

IMG_9405.JPG (91 KB)

«Արտույտը» ստեղծում է յուրօրինակ աքսեսուարներ՝ նուրբ մետաքսից, բրդից եւ կաշմիրից շարֆերի, փողկապի տեսքով՝ մարմնավորելով հայ արվեստի լավագույն պատկերներն ու ավանդույթները՝ միջնադարից մինչեւ ժամանակակից աբստրակցիոնիզմ:

IMG_9475.JPG (119 KB)

IMG_9479.JPG (101 KB)

Նոյեմբերի 15-ին մայրաքաղաքի ազգային պատկերասրահում տեղի կունենա «Արտույտի» նոր շարֆերի ցուցահանդեսը՝ նվիրված Փարաջանովի 100-ամյակին։

IMG_9533.JPG (92 KB)

KU4A8878.JPG (94 KB)

Ռեգինա Մելիքյան



© NEWS.am STYLE