Տեղի է ունեցել Լեոյի առաջին փորձը «Մանկական Եվրատեսիլի» բեմում

10:15   11 նոյեմբերի, 2024

Մադրիդում մեկնարկել են «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի փորձերը: Հայաստանի ներկայացուցիչ Լեոն, որը մրցույթում կատարելու է Cosmic Friend երգը, առաջին անգամ այն փորձել է մրցութային բեմում: Լեոյի փորձից կադրեր է հրապարակել Առաջին ալիքը:

IMG_0245.jpeg (493 KB)

IMG_0246.jpeg (385 KB)

Լուսանկարներում Լեոն սպիտակ կոստյումով է, որը զարդարված է փայլուն քարերով: Երգչին բեմում ուղեկցում են նաեւ պարողները, որոնք արծաթափայլ հագուստով են:

IMG_0248.jpeg (278 KB)

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին:

IMG_0250.jpeg (289 KB)



© NEWS.am STYLE