Աղա-խանի զմրուխտը աճուրդում վաճառվել է 9 մլն դոլարով՝ դառնալով ամենաթանկ կանաչ քարն աշխարհում

21:35   14 նոյեմբերի, 2024

37 կարատանոց հազվադեպ զմրուխտը, որը պատկանել է արքայազն Աղա-խանին, աճուրդում վաճառվել է 9 մլն դոլարով, ինչն այն դարձրել է ամենաթանկ կանաչ քարն աշխարհում։

1960թ. արքայազն Սադրուդդին Աղա-խանը հանձնարարում է Cartier-ին զմրուխտը դնել 20 ադամանդներով ճարմանդի վրա՝ «մարկիզա» երիզապատմամբ, բրիտանացի Նինա Դայերի համար, որի հետ ոչ երկար ժամանակով ամուսնացած էր արքայազնը։ Այնուհետեւ Դրայերը զմրուխտը հանել է աճուրդի, որպեսզի փող հավաքի կենդանիների համար 1969թ.։

изу.jpg (42 KB)

Զուտ պատահականությամբ սա Christie's-ի առաջին նման վաճառքն էր Ժնեւի լճի ափին, եւ այս տարի զմրուխտը վերադարձավ 110-րդ աճուրդին։

Այն գնել է Van Cleef & Arpels-ի ոսկերիչը, իսկ մի քանի տարի անց անցել է «ադամանդների արքա» անվանյալ Հարի Ուինսթոնի ձեռքը։

«Զմրուխտներն այժմ մոդայիկ են, եւ սա համապատասխանում է բոլոր պահանջներին»,- ասել է Christie's EMEA-ի ոսկերչական բաժնի ղեկավար Մաքս Ֆոսեթը։ «...Մենք կարող ենք նման որակի զմրուխտ տեսնել հինգ կամ վեց տարին մեկ անգամ»։

Նախորդ ռեկորդակիրը, որը նույնպես զարդարված էր ադամանդներով, աճուրդում վաճառվել է 6,5 մլն դոլարով, հոլիվուդյան լեգենդ Էլիզաբեթ Թեյլորի ոսկերչական իրերի հանրահայտ հավաքածուում, Նյու Յորքում։



© NEWS.am STYLE