Ինչպե՞ս քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին Հայաստանից

18:44   15 նոյեմբերի, 2024

Առաջին ալիքը ներկայացրել է՝ ինչպես քվեարկել Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին Հայաստանից: Դրա համար պետք է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները:

Կարող եք անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին, բայց պետք է նաեւ ձեր ձայնը տաք նախընտրած երկու այլ երկրի պատվիրակներին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):

«Մանկական Եվրատեսիլ 2024»-ը կայանալու է Մադրիդում՝ նոյեմբերի 16-ին: Այն Առաջին ալիքի ուղիղ եթերում կլինի 21:00-ից:



© NEWS.am STYLE