13:08 16 նոյեմբերի, 2024Առաջին ալիքի «Դիմակահանդես» շոուին, որտեղ Իվետա Մուկուչյանը հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ, նա փայլում է իր կերպարային բազմազանությամբ։ Հերթական մրցութային օրվա համար Իվետան ընտրել էր «բազմերես» մի կերպար, որը կրկին աչքի է ընկել էքստրավագանտ դետալներով։
Посмотреть эту публикацию в Instagram
Իվետան կրել է փայլուն ծոմավոր մինի զգեստ, իսկ երկար ոտքերը զարդարել ծոմավոր երկարաճիտք կոշիկներով։ Բայց ամենաուշագրավը երգչուհու գլխազարդն էր․ այն ներկայացնում էր մի քանի դեմքերից բաղկացած կերպար։
Посмотреть эту публикацию в Instagram
«Նոր օր, նոր կերպար․ գիտեք՝ ինչքան եմ սիրում տարբեր կերպարների մեջ փորձել ինձ: Գնահատեք այս մեկը 1-10»,-Instagram-ում հրապարակած հոլովակին կից գրել է երգչուհին։ Նա հավելել է, որ իր գլխազարդի հեղինակը Հեյդի Լին է։ Նա, ի դեպ, հայտնի է համաշխարհային աստղերի հետ համագործակցությամբ։ Նրա բազմերես գլխազարդերից կրել են նաեւ Բեյոնսեն ու Ջենիֆեր Լոպեսը։
Посмотреть эту публикацию в Instagram