Հայաաստանի ներկայացուցիչ Լեոյի ելույթը «Մանկական Եվրատեսիլ»-ում

22:03   16 նոյեմբերի, 2024

Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը, որտեղ մասնակցում է նաեւ Հայաստանը։ Մեր ներկայացուցիչը՝ Լեոն, ավարտել է իր ելույթը մրցույթում։ Նա Հայաստանը ներկայացնում է Cosmic Friend երգով։ 



Լեոյի օգտին քվեարկելու համար պետք է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք, դիտել բոլոր ելույթների նախադիտումները:

Կարող եք անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Լեոյի օգտին, բայց պետք է նաեւ ձեր ձայնը տաք նախընտրած երկու այլ երկրի պատվիրակներին (մրցույթի կանոնների համաձայն պարտադիր է ընտրել 3 երկիր):



© NEWS.am STYLE