13:05 17 նոյեմբերի, 2024Սննդաբան Լիլիթ Բասյանն իր Black Coal ապրանքանիշով մասնակցել է 16-րդ PanArmenian միջազգային էքսպո-ֆորումին, որտեղ հայտնի սննդային բրենդն արժանացել է հատուկ վկայականի: Լիլիթն առաջին անգամ էր մասնակցում էքսպոյին եւ NEWS.am STYLE-ի հետ կիսվել է մանրամասներով:
Սննդաբանը միջազգային էքսպոյին մասնակցելու հրավերը ստացել է Black Coal-ի՝ տարիների ընթացքում գրանցած լավ վաճառքի ու դրական արձագանքների շնորհիվ: Էքսպոյին այս տարի մասնակցում էին ոչ միայն հայաստանյան առաջատար բրենդներ, այլեւ արտասահմանյան հայտնի ընկերություններ: Լիլիթի խոսքով՝ Black Coal ապրանքանիշը ստացել է արտերկրում վաճառքով ներկայանալու մի շարք առաջարկներ:

Էքսպոյում Black Coal-ը ներկայացել է իր ամբողջական ապրանքատեսականիով՝ խորհրդանշական սեւ հացաբուլկեղենից, մինչեւ համեղ եւ օգտակար թխվածքներ, որոնք ոչ միայն չեն գիրացնում, այլեւ առողջ են պահում օրգանիզմն ու օգնում են պահպանել կազմվածքը, ինչը Լիլիթի՝ որպես սննդաբանի, կարեւոր առաքելություններից է:

Եվ սա ամենը չէ. սննդաբանը խոստանում է՝ 2025-ին լինելու է նոր արտադրանք: «Ինչպես միշտ նշում եմ՝ իմ գլխավոր նպատակն է, որ բոլորն առողջ սնվեն՝ առանց վնասելու իրենց մարմինը»,-ասում է Լիլիթը:
Հատուկ NEWS.am STYLE-ի ընթերցողների համար սննդաբանը բացահայտել է աշնանային եւ ձմեռային սննդակարգում ցանկալի բաղադրիչները:

«Ամռանը սննդակարգը բոլորովին այլ է, աշնանն ու ձմռանն այն փոխվում է: Շատ կարեւոր է, որ այս սեզոնին մանրաթելերով հարուստ սնունդ օգտագործվի: Բացի այդ, ամռանն ավելի շատ ջուր պետք է խմել: Այս սեզոնին նախընտրելի է օրվա առջին կեսին միրգ ուտել: Խորհուրդ կտամ նաեւ սննդակարգի մեջ ընդգրկել դդմի սերմեր, մենդալ եւ ընկուզեղեն՝ դրանց ընդունումը բաժանելով ըստ օրերի»,-նշում է նա:

Հավելենք, որ հոկտեմբերի 13-ից 21-ը
կայացել էին Princess of the Globe Universe 2024 (Տիեզերքի արքայադուստր) եւ Photomodel of the Universe 2024 (Տիեզերքի ֆոտոմոդել) մրցույթները, որտեղ Հայաստանից որպես ժյուրիի անդամ ներկայացել էր Լիլիթ Բասյանը: Լիլիթը մեկնել էր հատուկ հրավերով, որը ստացել էր որպես Հայաստանի լավագույն սննդաբան:
Սյունե Առաքեյան