Դանիացի Վիկտորյա Կյեր Թեյլվիգը դարձել է «Միսս Տիեզերք 2024» մրցույթի հաղթող

15:55   17 նոյեմբերի, 2024

«Միսս Տիեզերք 2024»-ի հաղթող է դարձել դանիացի Վիկտորյա Կյեր Թեյլվիգը՝ դառնալով առաջին դանիացի կինը, որը երբևէ հաղթել է այս մրցույթում:

3-ezgif.com-avif-to-jpg-converter (62)-1.jpg (114 KB)

21-ամյա պարուհին, ձեռներեցը և սկսնակ իրավաբանը շրջանցել է 120-ից ավելի այլ հավակնորդների և հաղթել Մեխիկոյում անցկացվող գեղեցկության ամենամյա մրցույթում: Նրան ծափահարել են բեմում գտնվող մյուս հավակնորդները, երբ նա թագն ընդունել է գործող տիտղոսակրից՝ նիկարագուացի Շեյնիս Պալասիոսից:

ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-11-17T154741.760.jpg (136 KB)

Մրցույթը սկսվել է նրանից, որ հավակնորդների թիվը կրճատել են մինչև 30-ը՝ հինգշաբթի օրը տեղի ունեցած նախնական միջոցառման արդյունքում, որը ազգային հագուստների շքեղ մրցույթ է եղել: Այնուհետև կիսաեզրափակիչի մասնակիցները ներկայացել են լողազգեստներով, մինչ նրանցից 12-ը կմասնակցեին երեկոյան զգեստների մրցույթին:

2-ezgif.com-avif-to-jpg-converter (83)-1.jpg (88 KB)

 Առաջին տեղը զբաղեցրել է նիգերիացի Չիդիմա Ադետշինան, երկրորդը՝ մեքսիկացի Մարիա Ֆերնանդա Բելտրանը։ Նրանց հաջորդել են  թաիլանդցի Սուչատա Չուանգսրին և վենեսուելացի Իլեանա Մարկես Պեդրոսան:

1-ezgif.com-avif-to-jpg-converter - 2024-11-17T154809.285.jpg (184 KB)

Այս տարի «Միսս Տիեզերք» մրցույթի 72-ամյա պատմության մեջ առաջին անգամ թույլատրվել է մասնակցել 28 տարեկանից բարձր կանանց։  Եզրափակչի ավելի քան երկու տասնյակ մասնակիցներ  նախորդ տարիներին թույլատրվածից տարիքով ավելի մեծ էին, իսկ Մալթայի ներկայացուցիչ Բեատրիս Նջոյան դարձավ 40 տարեկան առաջին և միակ կինը, որը դուրս եկավ եզրափակիչ:

Տարիքային շեմի վերացումը տեղի ունեցավ  մրցույթի արդիականացման աճող կոչերի ֆոնին: 2023 թվականի մրցույթի նախաշեմին «Միսս Տիեզերք» կազմակերպությունը հանել է նաև հղիների կամ մայրերի, ինչպես նաև ամուսնացած կամ երբևէ ամուսնացած կանանց մասնակցության վաղեմի արգելքը։

 



© NEWS.am STYLE