Նիկոլյա, Կատյա եւ Քրիստինա Ազնավուրները, Թահար Ռահիմը, Նարինե Գրիգորյանը եւ այլք՝ «Մսյո Ազնավուր» ֆիլմի երեւանյան փակ պրեմիերային

10:05   18 նոյեմբերի, 2024

Առաջին քայլերից մինչեւ համաշխարհային ճանաչում․ Ազնավուրի կյանքի ամենաէպիկ ու ճակատագրական դրվագները, ուրախ ու տխուր պահերը ամփոփվել են «Մսյո Ազնավուր» նոր ֆիլմում, որի փակ դիտումը կայացավ երեկ՝ նոյեմբերի 17-ին, Կինոմոսկվայում։ Այս առիթով Երեւան են ժամանել ֆիլմի ստեղծագործական կազմն ու գլխավոր դերակատարը, ներկա էին նաեւ Ազնավուրի ընտանիքի անդամները՝ Նիկոլյա, Կատյա եւ Քրիստինա Ազնավուրները։ 

Լեգենդար շանսոնյեի մասին ֆիլմի ռեժիսորները Մեհդի Իդիրն ու Գրան Կոր Մալյարդն են։ Նրանք նաեւ սցենարի հեղինակներն են։ Իդիրի խոսքով՝ Ազնավուրն անձամբ հավանություն է տվել իր մասին ֆիլմի նկարահանմանը, նրա հետ քննարկել են այնտեղ ներառված իրադարձությունները։ Ցավոք, աշխարհահռչակ երգչի մահից հետո այն կյանքի են կոչել առանց նրա, բայց Ազնավուր ընտանիքի աջակցությամբ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

«Երկար ժամանակ քննարկում էինք, թե ինչպիսին է նա տեսնում ֆիլմը: Այս ֆիլմը չէր իրականանա, եթե չլիներ Ազնավուրի մեծ ընտանիքը»,-հիշում է նա։

Ֆիլմում ֆիանսահայ լեգենդին մարմնավորում է «Սեզար» մրցանակի դափնեկիր, «Ոսկե գլոբուս» եւ «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահար Ռահիմը։ Ռեժիսորի խոսքով՝ Թահարը հենց այն դերասանն էր, որը կարող էր լավագույնս մարմնավորել շանսոնյեին: Ինքը՝ դերասանը, նշում է՝ երբեք չէր մտածի, որ մի օր պատիվ է ունենալու խաղալ Ազնավուրին։ 

«Ոչ ոք երբեք չէր կարող մտածել, որ ես կարող էի Ազնավուրին մարմնավորել, ոչ էլ ես։ Ֆիլմի անձնազկազմից շատերի հետ մոտ լինելով՝ հաճախ փոխանակվում էինք մտքերով, եւ երբ գլխավոր դերի համար քասթինգ սկսվեց, փորձեցինք մտածել ամենատարբեր դերասանների մասին՝ անհայտներից, մինչեւ կոնսերավատորիայի սաներ։ Ու մի գեղեցիկ օր քասթիգի տնօրենը մտավ ներս եւ տվեց իմ անունը: Ամեն ինչ այդպես եղավ: Այդ գաղափարն ամբողջապես խենթ էր թվում, ես այնքան անպատրաստ էի, որ ցանկանում էի մերժել առաջարկը։ Սակայն դիտելով Ազնավուրի մասին բազմաթիվ վավերագրական կադրեր՝ լավ ուսումնասիրեցի նրա կյանքը եւ անհանգստությունս, ինչ-որ չափով, անհետացավ: Բացի այդ, չէի կարող Ազնավուրին մարմնավորելու այս բացառիկ հնարավորությունը բաց թողնել: Նրա ընտանիքն ինձ շատ է աջակցել այս հարցում, եւ դա օգնել է, որ կարողանամ հնարավորինս լավ մարմնավորել այս դերը»,-ասում է դերասանը, որը Երեւանում, հատկապես, տպավորված է համեղ խոհանոցով։ Թահիրն ու անձնակազմի մյուս անդամները այսօր արդեն մեկնելու են Երեւանից, բայց հասցրել են լինել Գառնիում եւ Գեղարդում, համտեսել հայկական խոհանոցի խորհրդանշական ուտեստներից, իսկ մինչ մեկնելը լինելու են նաեւ Էջմիածնում։ 

IMG_0404.jpeg (2.38 MB)

Ազնավուրի մայրիկին մարմնավորում է Նարինե Գրիգորյանը։ Նա ֆիլմում ներառված սակավաթիվ հայ դերասաններից է։  

«Մեծ պատիվ էր լինել այս ֆիլմում, առաջին անգամ էի 2 ռեժիսորի տեսնում մի ֆիլմի շուրջ, ու հիացած էի նրանց այդքան ներդաշնակ աշխատանքից: Մեծ պատիվ էր խաղալ Թահարի հետ, ֆիլմի սկզբում շատ էի հուզվել, ամուսինս էլ հենց արտասվեց, հասկացա, որ մենակ չէի ապրում այդ զգացողությունները…»,-ասում է նա։ 

Առանցքային դերերում հանդես են եկել նաեւ Բաստիոն Բուլիոնը, Մարի-Ժուլի Բաուպը, Կամիլ Մոիտավակիլը, Հովնաթան Ավետիքյանը եւ այլք։ 

IMG_0444.jpeg (256 KB)

Ասուլիսին ներկա էին նաեւ Ազնավուրի ընտանիքի անդամները՝ դուստրը՝ Կատյան, որդին՝ Նիկոլյան եւ նրա կինը՝ Քրիստինան։ Նրանք եւ հուզված էին, եւ ոգեւորված։ 

«Սկզբում բոլորս մտահոգություն ունեինք, բայց 3  տարիների քրտնաջան աշխատանքից հետո հասանք մի կետի, երբ հնարավոր դարձավ նկարահանել ֆիլմը, եւ կարծում եմ՝ հայրս կսիրեր այն»,-նշեց Կատյա Ազնավուրը։ 

Նիկոլյա Ազնավուրը հավելեց՝ իր կարծիքով ֆիլմը հաջողված է, իսկ Թահարը հիասքանչ է կատարել իր դերը։ «Եղբայրական մթնոլորտ էր տիրում նկարահանման հրապարակում, բոլորս կիսում էինք նույն հույզեը, որոնք իրականություն դարձան, եւ ես շորհակալ եմ այս թիմին»,-հավելեց նա։

Ֆիլմի պրոդյուսերների խոսքով՝ այն դեռ երկար ճանապարհ ունի, կցուցադրվի տարբեր երկրներում։ 

«Մսյո Ազնավուրը» վարձույթում կհայտնվի դեկտեմբերի 5-ից։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE