Անահիտ Կիրակոսյանի նոր տեսահոլովակը` Դիանա Արբենինայի «Секунду назад» երգի զգացմունքային կատարման հիման վրա

13:25   22 նոյեմբերի, 2024

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ձայնային տվյալները վաղուց արդեն բացահայտում չեն նրա լսարանի համար։ Դերասանուհին կրկին հայտնվել է երաժշտության ասպարեզում՝ թողարկելով հերթական երաժշտական հոլովակը։ Այս անգամ Անահիտն անդրադարձել է Դիանա Արբենինայի «Секунду назад» երգին՝ ներկայացնելով դրա զգացմունքային «քավըր» տարբերակը։ 

Տեսահոլովակում Անահիտը դասական կերպարով է՝ չեզոք գույների մեջ։ Նրա կերպարին եւ տեսահոլովակին վառ շեշտադրում են հաղորդում կարմիր բարձրակրունկ կոշիկները։ 

Տեսահոլովակի ռեժիսորը Նարեկ Հակոբյանցն է։ Մեկնաբանությունների բաժնում օգտատերերը դրական կարծիքներ են թողել՝ նշելով, որ հավանել են թե Անահիտի կատարումը, թե հոլովակը։ 



© NEWS.am STYLE